News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գերագույն ռադայի մոտ տեղի է ունենում բոլոր ուժային կառույցների վետերանների բողոքի համաուկրաինական զանգվածային ցույց, որոնք պահանջում են անհապաղ վերահաշվարկել թոշակները։ Ինչ-որ պահի նրանք հունից դուրս եկան, եւ սկսվեց խորհրդարանի մուտքի գրոհը, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանները, տեղեկացնում է «Сегодня.ua»-ն։

Ցուցարարների գլխավոր պահանջն այն է, որպեսզի նրանց վերահաշվարկված վճարեն թոշակները։ Նրանց թոշակին ավելացրել են 2000-ական գրիվնա, բայց չեն վճարել, որովհետեւ կառավարությունը չի հաստատել։ Վետերանները վանկարկում էին խորհրդարանի խոսնակ Դմիտրի Ռազումկովի ազգանունը եւ հանդիպում պահանջում։ Նրանք հայտարարում էին, որ եթե 5 րոպեից իրենց մոտ դուրս չգան, իրենք կմտնեն խորհրդարանի շենք։

Ցուցարարները գրոհի դիմեցին անգամ այն բանից հետո, երբ նրանց հետ հանդիպման դուրս եկավ Ռազումկովը։ Թոշակառու ուժայիններին խորհրդարանի շենք մտնել թույլ չեն տալիս ոստիկանությունը եւ Ազգային գվարդիան։

Նշենք, որ ավելի վաղ կառավարության մոտ ցույցի ժամանակ վետերան ուժայինների հայտարարությունն ընդունել էր կառավարության ներկայացուցիչը։ Նախկին ուժայինների նման ցույցն առաջին անգամ չէ, բայց այսօրվանն ամենազանգվածայիններից է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ