News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, ՍԴ նիստում՝ ելույթ ունենալով եզրափակիչ խոսքով, ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

Նա հիշեցրեց, որ ի տարբերություն այլ դատերի՝ ՍԴ-ն միակ դատարանն է, որը կարող է պարզել ընտրությունների ողջ կոնտեքստը: Վարդեւանյանն ընդգծեց, որ այնպես է ստացվել, որ այդ կոնտեքստում սկզբունքային դեր է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ենթադրում է հազարավոր զոհեր, հայրենիքի կորուստ, բարդ ներքաղաքական իրավիճակ:

«Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 9-ից անվտանգ չէ: Քաղաքացիներն անվտանգության մեջ չեն: Մեր սահմաններն անձեռնմխելի չեն: Դեռ հետաքննվում է այդ գործը, եւ մենք հասկանում ենք, որ թշնամին կարող է ներթափանցել մեր սահմաններ: Կոնտեքստի բացահայտման գործում կարեւոր են հետեւանքները: Իսկ դրանք հետեւյալն են. վարչապետը փաստացի վերածվել է միանձնյա կառավարչի, ով յուրացրել է նույնիսկ նախագահի լիազորությունները»,-նշեց Վարդեւանյանը:

Նա հիշեցրեց, որ դիմումի մեջ նշված է այդ հանգամանքը , եւ այն չի մերժվել: Նրա խոսքով՝ դա կարող էր տեղի ունենալ նաեւ ճնշման ներքո, իսկ որպես օրինակ նշեց այն փաստը, որ երբ նախագահը վերադարձրեց վարչապետի՝ բարձրաստիճան զինվորականին հեռացնելու մասին որոշումը, նրան սպառնացին իմփիչմենթով:

«Այդ պայմաններում միամտություն է ճնշման բացակայության մասին խոսելը»,-նկատեց Վարդեւանյանը:

Նա անդրադարձավ վարչական ռեսուրսի չարաշահմանը, ինչը խախտել է ընտրություններում հավասարության սկզբունքը:

«Շատ է խոսվում այն մասին, թե արդյոք վարչապետը կարող էր հրաժարականից հետո մնալ պաշտոնակատար: Ինչո՞ւ հրաժարականից հետո որոշեց շարունակել»,-նշեց նա:     

Խոսելով իշխանության հետեւողականության մասին՝ նա հիշեցրեց, որ նման նախադեպ եղել է 1998 թվականին, երբ հրաժարական տվեց առաջին նախագահը: «Դա նշանակում էր հրաժարական, ինչպես ցանկացած նորմալ երկրում: Այստեղ այլ բան տեղի ունեցավ՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ»,-շարունակեց իրավաբանը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ում հնարավորություն չի եղել ներկայացնել պարգեւավճարների ողջ ծավալը, սակայն խոսքը միլիարդների մասին է, որոնք վճարվել են մայիսի 10-ից հետո, ակնհայտ է, որ այստեղ պատահականություն չկա: Միեւնույն ժամանակ, դաշինքի անդամների նկատմամբ ճնշման մեխանիզմներ են գործադրվել, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել: Կան քրեական գործեր, սակայն չկան մեղադրյալներ: Իրավապահ համակարգը անկախ չէ, նշեց Վարդեւանյանը:

Նրա խոսքով՝ ագրեսիվ հռետորաբանությունը դաշինքի գնահատականը չէ, այլ իրավաբանական փաստ, որը հաստատում է վարչական դատարանը: Ոստիկանության պահվածքը եւս խոսում է շատ բանի մասին, երբ ամբողջ Երեւանում «Հայաստան» դաշինքի դեմ թերթիկներ էին, իսկ ոստիկանությունը տեսել է միայն 10-20-ը մի փողոցում:

Դատարանում հնչեցրած հարցին, թե այս եւ 2018 թվականի ընտրություններին մասնակցել է 300 հազարով քիչ ընտրող, Վարդեւանյանն ունի պատասխան. ընտրողը ագրեսիվ ճնշման ներքո, ասֆալտին փռելու, ձեռքերը կտրելու եւ նման խոստումների ներքո կարող էր չմասնակցել ընտրություններին:

«Այս ընտրությունների արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը»,-նշեց նա:

«Երեք տարի իշխում է մի ուժ: Հայաստանի Սահմանադրությունը դրա մասին չէ: Անկախության մասին հռչակագիրը նույնպես դրա մասին չէ»,-հավելեց Վարդեւանյանը:  

Նա ընդգծեց, որ  ՍԴ-ն կարող  է փոխել իրավիճակը: «Մենք նաեւ այսօր լուրջ մարտահրավերների առջեւ ենք կանգնած: ՍԴ-ն բացառիկ լիազորություն ունի՝ կանխելու նոր աղետները, նոր զիջումները, անբացատրելի փաստաթղթերն ու գործողությունները: Սա ընտրությունների արդյունքների մասին վեճ չէ: Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը: Պատկերը, որը մենք տեսնում ենք ԿԸՀ որոշման մեջ, խեղաթյուրված է»,-ասաց Վարդեւանյանը՝ օրինակ բերելով Ջեմմա Մարտիրոսյանին, ում ստորագրությունը հայտնվել էր քվեարկածների ցուցակում՝ չնայած նա բացակայում է երկրից: «Դատախազները փորձում էին վստահեցնել, որ դա պատահականություն է: Սակայն քանի՞ հազարավոր նման պատահականություններ են եղել»,-հարց ուղղեց Վարդեւանյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ