News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱԺ արտահերթ ընտրություններին ոստիկանությունը գործել է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով քննության ժամանակ իր ամփոփիչ խոսքում նշեց հարակից պատասխանող փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Անդրադառնալով 2018 եւ 2021 թվականներին ընտրացուցակներում ընդգրկված անձանց տարբերությանը, նա նշեց. «2021 թվականի ԱԺ ընտրությունների ցուցակները նոր չեն ձեւավորվել, դրանք նույն 2018-ի ցուցակներն են, որոնք բնական էվոլյուցիայի եւ փոփոխությունների են ենթարկվել: Պարոն Վարդեւանյանը նշել էր, որ 2021 թվականի ցուցակներում առկա է 116 նոր անձանց տվյալ: Այդ տարբերությունը ըստ պետռեգիստրում առկա տեղեկատվության կազմում է ոչ թե 116 հազար, այլ 123 հազար 235 անձ, որոնցից 67 հազար 180 ընտրող ցուցակում ընդգրկվել է 18 տարին լրանալու կապակցությամբ, 28 հազար 254 ընտրող ժամկետային զինծառայությունից վերադառնալու եւ  ըստ բնակության վայրի հաշվառվելու կապակցությամբ: 6 642 ընտրող ՀՀ քաղաքացություն ձեռք բերելու կապակցությամբ, 1038 ընտրող վերադարձել է ազատազրկման վայրերից եւ հաշվառվել է բնակության վայրում: Բացի դրանից, ցուցակում ավելացել են նաեւ այն քաղաքացիների տվյալները, որոնք կազմում են 20 121, որոնք 2018-ի ընտրությունների ժամանակ չեն ունեցել հաշվառում եւ մինչեւ 2021-ի հունիսի 13-ը հաշվառվել են որեւէ հասցեում:

123 հազար 235 անձանցից բացի, եւս 17 հազար 812 քաղաքացի էլ կատարել է անհատական տվյալների փոփոխություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ