News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանում ՔՊ-ի ներկայացուցիչ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը իր եզրափակիչ խոսքում նախքան հեղափոխությունը երկրում տիրող իրավիճակը համեմատեց Կուստուրիցայի «Անդերգրաունդ»-ի հետ:

Բադասյանը սկսեց նրանից, որ մեկնաբանեց ուսանողներին տված՝ գործընթացին հետեւելու խորհուրդը: Բայց հետեւել՝ իմանալու համար, թե ինչ չի կարելի անել Սահմանադրական դատարանում, շեշտեց  Բադասյանը: Իսկ չպետք է, ըստ նրա, անել՝ ներկայացնել փաստեր, որոնք հեշտ է հերքել, ապօրինի տվյալները որպես օրինական ներկայացնել, վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին:

Բադասյանն իր ընդդիմախոսների փաստարկները բաժանեց երկու խմբի. առաջինում՝ Սահմանադրական դատարանի լիազորություններից դուրս գտնվողները, երկրորդում՝ լիազորությունների շրջանակներում գտնվող փաստարկները, բայց բոլորը հերքվեցին դեռ պատասխանողների եւ հարակից պատասխանողների ելույթների ժամանակ: «Լսելով պատասխանողներին եւ հարակից պատասխանողներին՝ տպավորություն ստացա, որ գործընթացն ավարտված է: Մեզ շատ են ասել գործընթացի բացառիկության մասին: Միակ բացառիկությունը, որ ես կարողացա նկատել, բառերի եւ էջերի քանակն էր, բայց՝ ոչ բովանդակային առումով », - ասաց Բադասյանը:

Նա արձանագրեց, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն այդպես էլ չհայտնեց վստահված անձանց թիվը՝ չնայած այդ թիվը գաղտնիք չէ: «5460-ը վստահված անձանց ամենամեծ թիվն է: «ՔՊ»-ից հազարով ավել:

Ըստ նրա՝ ընդդիմախոսները համառորեն բերում են մի փաստարկ, երբ մյուսները սպառված են, այն մասին՝ արդյո՞ք այլ պետության քաղաքացիություն ստանալուց հետո վարչապետը կարող է մնալ իր պաշտոնին: Այդ պարագայում Կառավարության կառուցվածքի մասին օրենքը համապատասխան ընթացակարգ է նախատեսում, ասաց Բադասյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու է Դավիթ Հարությունյանը խոսում այդ մասին, ով ինքն էր ներկայացնում օրենքը նախարար եղած ժամանակ: Այս համատեքստում Բադասյանը հնարավոր համարեց բերել Շվեդիայի օրինակը, որտեղ վարչապետը անվստահություն հայտնելուց հետո շարունակում է «հոգ տանել» երկրի մասին: Ըստ Բադասյանի՝ հարցը նրա կարեւորության մասին է, որ հանրապետությունը չի կարող մնալ առանց առաջնորդի (ըստ Սահմանադրության՝ պետության ղեկավարը նախագահն է):

«Մեզ փորձում էին զուգահեռ իրականություն ներկայացնել, որում ընտրությունների արդյունքների վրա ազդել են խոսքի ազատության շրջանակներում արտասանված բառերը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, եւ մարդիկ մինչեւ հիմա կրում են դրանց հետքերը»,- ասաց Բադասյանը: Ընդ որում, նա հիշեցրեց, որ իշխանությունների եւ ընդդիմության իրավունքները որոշվում են Սահմանադրությամբ՝ ինչպես պարզ մեծամասնության, այնպես էլ երեք կամ երկու հինգերորդի դեպքում, իսկ ընդդիմությունը, եթե այլ սցենար է ուզում, պետք է դիմի ժողովրդին եւ վստահության մանդատ ստանա նրանցից:

«Ասվել է, որ մի ուժը չի կարող կառավարել: Բայց այդ ուժը ժողովուրդն է: Նա կատարել է իր ընտրությունը: ՀՀ-ի ապագան ժողովրդավարականն է»,- ասաց Բադասյանը:

Ի պատասխան Դավիթ Հարությունյանի՝ «Ինչպե՞ս դառնալ հաղորդավար» սերիալը դիտելու առաջարկին՝ երկրում տեղի ունեցողի մաիսն պատկերացում կազմելու համար, Բադասյանը հայտարարեց, որ ինքը նախընտրում է կլասիակն՝ Կուստուրիցայի «Անդերգրաունդ» ֆիլմի տեսքով, որտեղ ժողովրդին թաքցրել  էին բունկերում, կողոպտում, նվաստացնում էին, իսկ բունկերի վերեւում խոսում էին բարձր արժեքների եւ հայրենիքի նկատմամբ սիրո մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ