News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Էրդողանը վերածել է Իսրայելին դաշնակցից հակառակորդի, բարեկամից թշնամու, միջազգային ասպարեզում գործընկերոջից քավության նոխազի, որպեսզի ստանա քաղաքական միավորներ երկրի ներսում եւ բուռն ծափահարություններ մահմեդական աշխարհում, գրում է Jpost-ը:

Արդեն 2009 թվականին Իսրայելի դեսպան Գաբի Լեւին ասել է, որ Էրդողանը «ֆունդամենտալիստ» է, որը «մեզ ատում է»:

Անցած երկուշաբթի Էրդողանը զանգահարել էր Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգին պարզ ուղերձով՝ եկեք ամեն ինչ սկսենք նորից: Հիանալի տրամադրվածություն, չնայած, հաշվի առնելով Էրդողանի փորձը, բավականին բարդ է չկասկածել նրա անկեղծությանը:

Մայիսին Տաճարի բարձունքում անկարգություններից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել էր. «Իսրայելը կոշտ ահաբեկչական պետություն է, հարձակվում է Երուսաղեմում մահմեդականների վրա»:

Այդուհանդերձ, երկուշաբթի նրա վարչակազմը հրապարակել է Հերցոգի հետ նրա զրույցի հաղորդագրությունը, որում ասվում է, որ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ թուրք-իսրայելյան հարաբերություններն ունեն մեծ նշանակություն Մերձավոր Արեւելքում անվտանգության եւ կայունության տեսանկյունից, եւ որ գոյություն ունի մեծ ներուժ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության համար:

Սակայն արդեն հաջորդ օրը նրա վարչակազմը եւս մեկ հայտարարություն էր արել, որն առավել ընդունելի էր՝ քննադատելով Իսրայելին տները քանդելու մեջ եւ հայտարարելով. «Մենք դատապարտում ենք Իսրայելի անօրինական եւ անմարդկային գործողությունները եւ այդկերպ հաստատում ենք մեր աջակցությունը Իսրայելի պատասխանատվության ենթարկելու դատավարությանը»:

Իսրայելը լավ գիտի Էրդողանին. նա կայուն հակաիսրայելական իսլամիստ է, որը մշտապես փորձում է տրամադրել մահմեդական աշխարհին հրեական պետության դեմ՝ հաճախ օգտագործելով դրա համար հակասեմական հռետորությունը: Նա նեոօսմանյան ֆանտազիաների առաջնորդն է: Իսրայելը գիտի, որ Էրդողանի Թուրքիայում տեղակայվել է ՀԱՄԱՍ-ի գրասենյակը, որտեղ նախապատրաստվում է հարձակում իսրայելցիների վրա: Նրան հայտնի է Թուրքիայից ՀԱՄԱՍ-ի փողերի լվացման մասին, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպությունների անդամներին անձնագրեր տրամադրելու մասին: Նրան հայտնի է Իսրայելի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ գազատարը փակելու Թուրքիայի ջանքերի մասին. այն մասին, թե ինչպես է նա մշտապես փորձում ձախողել Իսրայելին տարբեր միջազգային ֆորումներում, Իրանին պարբերաբար աջակցություն ցուցաբերելու համար (երբ դա բխում է իր շահերից): Եւ դա Իսրայելի դեմ Անկարայի միայն մի քանի գործողություններն են: Կան նաեւ բազմաթիվ գործողություններ, որոնք նա ձեռնարկել է տարածաշրջանի մյուս բնակիչների դեմ՝ քրդերից մինչեւ եգիպտացիները, կիպրացիներից մինչեւ հույները, որոնք Երուսաղեմը համարում է նողկալի:

Սակայն երբ Էրդողանը զանգահարում է եւ շշնջում քաղցր մանրուքներ, Իսրայելը չպետք է պատրանքներ ունենա այն մասին, թե ում հետ նա գործ ունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ