News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ դատախազության կողմից իր վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկմանը ներկայանալու համար ծանուցում է ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, սակայն չի պատրաստվում ներկայանալ նիստին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես նշել է.

«Չենք ցանկանում վաղը ժամը 10:00-ին Առուշ Առուշանյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերոհիշյալ նիստին մասնակցելու համար, քանզի տվյալ հարցի վերաբերյալ որոշումն արդեն իսկ կանխորոշված է, իսկ մենք չենք ցանկանում դառնալ ձեւական ընթացակարգի պահպանման ուղղակի մասնակից։

Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ վարույթն իրականացնող մարմնի յուրաքանչյուր կանչի դեպքում Առուշ Առուշանյանը պատշաճորեն կներկայանա քննիչի մոտ։

Հարգելի գործընկերներ, մենք այստեղ գործ չունենք իրավական գործընթացի հետ, սա բացառապես քաղաքական հետապնդում է, հետեւաբար արժանի չենք համարում մասնակցել նման ձեւական գործընթացներին։ Մի գործընթաց, որի շրջանակներում իրականում մեր խոսքը բովանդակային առումով չի լսվելու։ Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգը մահացել է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ