News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրական է վերաբերվում նախագծին, որով պատգամավորների լրացուցիչ ծախսերի համար տրվող գումարը 50 հազարից դառնալու է 250 հազար:

«Անուններ չտալով ասեմ, որ եղել են պատգամավորներ, որոնք շատ արժեքավոր քաղաքական գործիչներ են իրենց բոլոր որակներով, որոնք նյութական խնդիրներից ելնելով հրաժարվել են շարունակել պատգամավորական գործունեությունը: Այդ վտանգը կարող է լինել շարունակական»,-ասաց նա:

Անդրադառնալով այդ նախագծի հիմնավորմանը, որ գումարն ավելացվում է, որ պատգամավորը հնարավորություն ունենա գնալ ու հանդիպել ընտրողների հետ, այդ թվում մարզերում, Աղազարյանն ասաց. «Պարտադիր չէ մարզ գնալ, ամեն տեղ էլ այդ շփումները լինում են: Ասենք, միի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրենք են փակում: Հետո հաջորդ անգամ որ նորից իրենք փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք է հաշիվը փակես: Դրա համար ես շատ հաճախ փողոցի նստարարների վրա եմ հանդիպումներն անցկացնում: Այնպես որ քաղաքում էլ ծախսեր կան: Շատ երկրների խորհրդարաններում այդ ծախսը շատ ավելի մեծ է, քան աշխատավարձը»:

 

Տպել
Ամենաշատ