News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, քննարկվել են տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Սիմոնյանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ բարեկամական հարաբերությունների առկա բարձր մակարդակը, որի մասին վկայում է նաև հուլիսի 9-ին միջպետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, երկու երկրների ոլորտային նախարարների մասնակցությամբ «Բարեկամություն» կամրջի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։

Հանդիպման ընթացքում Վրաստանի դեսպանը և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող որոշ ընթացակարգերի կարգավորման, մասնավորապես բեռնափոխադրող վարորդներին Վրաստանի տարածքում վտանգավոր բեռների փոխադրումը պահանջող հատուկ թույլտվության տրամադրման կարգին վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների մշտադիտարկման նպատակով էլեկտրոնային նավարկման կապարակնիքների՝ Վրաստանի տարածքում կիրառման հնարավորության հարցը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող այլ հարցերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ