News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգեց Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը։

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ներկայացված լրացուցիչ ապացույցները պետք է տրամադրել վարույթն հարուցող մարմնին, իսկ լրատվամիջոցից պահանջել հարցազրույցի ձայնագրությունը։

Նիստը հետաձգվեց ու նշանակվեց հուլիսի 26-ին՝ 15։00-ին։

Նշենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ:

«Բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական՝ դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի՝ վերաորակման մասին խոսելն ավելորդ է»,- ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը:

Տպել
Ամենաշատ