News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ տարաձայնությունները քննարկելու համար, քանի որ երկու առաջնորդները ձգտում են ամրապնդել հարաբերությունները, որոնք տուժել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, հաղորդել է Reuters-ը:

ԱՄՆ-ը եւ Գերմանիան ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակիցներն են: Բայդենը եւ Մերկելը միմյանց ճանաչել եւ միասին աշխատել են երկար տարիներ: Սակայն նրանց կառավարությունները տարաձայնություններ ունեն մի շարք լուրջ հարցերի՝ այդ թվում Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման շուրջ, որը, ըստ Վաշինգտոնի, կվնասի Ուկրաինային եւ կմեծացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից:

Նրանք նաեւ համաձայն չեն Չինաստանի հետ գործարար նախագծերի շուրջ գործընկերության նպատակահարմարության, Եվրոպայից Միացյալ Նահանգներ ճանապարհորդության սահմանափակումների եւ արտոնագրերից ժամանակավոր հրաժարման՝ Գերմանիայի հակազդեցության հետ՝ ուղղված COVID-19-ի պատվաստանյութերի արտադրության արագացմանը:

78-ամյա Բայդենը եւ 66-ամյա Մերկելը, սակայն, համակարծիք են մի շարք ավելի լայն հարցերի շուրջ՝ երկուսն էլ ցանկանում են ամրապնդել անդրատլանտյան հարաբերությունները, որոնք տուժել են Թրամփի հաճախակի եւ կոշտ քննադատությունից ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցների հասցեին:

«ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ համագործակցությունը ամուր է, եւ մենք մտադիր ենք շարունակել այն: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի», - ասել է Բայդենը Օվալաձեւ կաբինետում հանդիպման մեկնարկի ժամանակ: «Ես բարձր եմ գնահատում այս բարեկամությունը», - ասել է Մերկելը` ընդգծելով Միացյալ Նահանգների դերը ազատ եւ ժողովրդավարական Գերմանիա կառուցելու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ