News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Օրենքով նաեւ ամրագրված է, որ ես յուրաքանչյուր ամիս պետք է այցելեմ բնակավայրեր, մարդկանց խնդիրները լսեմ եւ այդ գումարով փորձեմ որոշակի օգնություն տրամադրել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։

«Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները, քաղաքները, գյուղերը,օրենքով ամրագրված է, որ մեր բյուջեի 5 տոկոսի չափով պետք է գումար տրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այս դեպքում Գորիս համայնքը ընդունել է 773 միլիոն դրամ, հիմա 1 միլիարդ 200 միլիոն է, այսինքն՝ դրա 5 տոկոսը կազմում է մոտ 60 միլիոն դրամ, դա մենք տրամադրում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին։ Քաղաքացիները դիմում են իրենց խնդիրներով, մենք փորձում ենք խնդիրներին լուծում տալ։ Օրենքով նաեւ ամրագրված է, որ ես յուրաքանչյուր ամիս պետք է այցելեմ բնակավայրեր եւ մարդկանց խնդիրները լսեմ եւ այդ գումարով փորձեմ որոշակի օգնություն տրամադրել։ Այդ նույնը եղել է 2017 թվականին, 2007 թվականին, ինձնից առաջ, դա բնականոն աշխատանք է։ Դա անում են ոչ թե լավ գնահատականի համար, այլ դա մեր աշխատանքն է։ Անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից, դա ուղղակի մեր աշխատանքն է»,- ասաց Առուշ Առուշանյանը։

Հարցին՝ արդյոք այդ գումարը փոխանցելիս ինքը հորդորե՞լ է, որ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին, Առուշանյանն ասաց. «Այս 3,5 տարվա մեջ նման բան երբեք չի եղել եւ չի էլ կարող լինել։ Ձեր նշած գյուղում ես 2-3 ամիսը մեկ լինում եմ, եղել եմ 2018-ին, 2019-ին, 2020-ին»։

Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերին կալանավորելու գործընթացին՝ Գորիսի քաղաքապետն արձագանաքեց. «Սյունիքում պայքարող բոլոր այն համայնքի ղեկավարներն են, որոնք բարձր քվեներով ընտրվել են, ժողովրդի կողքին են եւ այդ մարդիկ ունեն կազմակերպչական մեծ ջիղ, դա արդեն ցույց են տվել եւ՛ իրենց աշխատանքում, եւ՛ պատերազմում»։

Նշենք, որ այսօր դատարանը Գորիսի քաղաքապետը Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշանյանի  նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ