News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես ուզում եմ հավատալ, որ մեր արդարադատության դեռ ինչ-որ փշրանքներ մնացել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

«Ակնկալիք ունենք՝ կհայտնվի ինչ-որ մի դատավոր, որն իր սկզբունքներին դեմ չի գնա եւ այս շինծու, ապօրինի գործերին վերջ կտա հիմա»,- ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելուն՝ Հակոբյանն ասաց. «Մեղադրանքն առաջադրվել է մի կնոջ ցուցմունքի հիման վրա, որը մի քանի անգամ փոխել է ցուցմունքը։ Համոզված եմ, որ այդ կինը եղել է ճնշումների տակ, այդ ցուցմունքով էլ իրեն դրել է ոչ երանելի վիճակում։ Հեսա իր վրա էլ քրեական հոդված կդրվի կամ իրեն ազատ կարձակեն»։

Հարցին՝ ի՞նչ բովանդակության ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը, Վահե Հակոբյանն ասաց. «Իբրեւ Առուշանյանը հրավիրել ու իրենց ուղղորդել է, որ պետք է աշխատենք «Հայաստան» դաշինքի օգտին։ Դա այդ կնոջ երրորդ ցուցմունքն է, որն արդեն իրենցի կորզել են, երբ ինքն արդեն գտնվում էր կալանավայրում։ Դրանք վրեժխնդրության հետեւանքներն են։ Համոզված եմ, որ Արթուր Սարգսյանին էլ կկալանավորեն։ Այսօր սպասում ենք կոմբինատի անվտանգության ղեկավարի վերաբերյալ դատարանի որոշմանը. եւ ձերբակալել են, եւ տարել կալանքի։ Մարդը ստաբիլ տեմպերով գլխատում է եւ Սյունիքը, եւ կոմբինատը»։

Անդրադառնալով Երասխի հատվածում ադրբեջանական կողմի ակտիվությանը՝ Հակոբյանն ասաց. «Փաշինյանը փոխանակ պայքարի արտաքին թշնամու դեմ, ինքը պայքարում է մեր ներքին, մեր ընկերների, այն մարդկանց, որոնք զենքը ձեռքին առաջին օրվանից պատերազմին են մասնակցում։ Հաշվի առնելով այն, ինչ-որ մենք տեսնում ենք միջազգային մամուլում, համոզված եմ, որ շատ շուտով Հայաստանը ստորագրելու է  ինչ-որ իքս փաստաթուղթ, համաձայն որի՝ մենք տալու ենք տարածքներ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչ տրամաբանություն կա մարտունակ գեներալներից մեկին ազատել ծառայությունից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ