News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բայդենը սպասում է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին Սպիտակ տանը կհանդիպի Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակիի հայտարարության մեջ, մասնավորապես, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի այցի վերաբերյալ ասվում է. «Վարչապետի այցը կընդգծի Միացյալ Նահանգների եւ Իրաքի ռազմավարական գործընկերությունը եւ կխթանի երկկողմ համագործակցությունը Ռազմավարական շրջանակային համաձայնագրի շրջանակներում (SFA):

Այցը կկենտրոնանա նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերի, այդ թվում՝ կրթության, առողջապահության, մշակույթի, էներգետիկայի եւ կլիմայական նախաձեռնությունների ոլորտում:

Նախագահ Բայդենը նաեւ ակնկալում է ամրապնդել երկկողմ համագործակցությունն Իրաքի հետ քաղաքական, տնտեսական եւ անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ «ԻՊ»-ին ջախջախելու համատեղ ջանքերը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ