«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակում է որոշումը:
Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր դիմել են ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։ ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին: