News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Երասխ գյուղում անհանգիստ է: Ադրբեջանական զինուժն  անընդհատ կրակում է գյուղի ուղղությամբ:

«Կրակոցներն էնքան մոտիկ է լսվում, որ բալկոնում կանգնած տպավորություն է, ոնց որ էս շենքի հետեւից է կրակոցները գալիս: Երեկվա դրությամբ շատ ահավոր էին կրակում, ոնց որ էդ շենքերն էլ էր տարբեր, ու երկար տեւեց: Էսօր 15 րոպե կրակում էին, հետո հանգիստ, հետո էլի մի 30 րոպեով ու էլի դադարում էր: Ես վստահ չեմ,որ պատերազմը սկսվի` մենք տեր ունենք, մենք պաշտպանված ենք, ես դաժե վստահ չեմ, որ մենք զենք ունենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Երասխի բնակչուհի Սվետլանա Գրիգորյանը:

Նրա կարծիքով` կրակոցների պատճառը Ադրբեջանի համար դեպի Նախիջեւան ճանապարհ ապահովելու գործընթացի սկիզբն է, ընտրություններից հետո են կրակոցները սկսվել:

«Արցախը հանձնվեց, ես ամենավատին եմ սպասում, էն որ ասում է մենք  մնալու ենք անհայրենիք, դրան սպասում եմ: Հայը ո՞նց կարա հավատա, որ իր դարավոր թշնամին, օրերից մի օր բարեկամություն կանենք իր հետ, տենց ոնց կլինի: Իրականությունն է մեր` կամ պիտի մեռնենք մեր հողում, կամ պիտի լինենք քոչվոր ցեղ»,-ասում է Սվետլանան:

Երասխի մեկ այլ բնակչուհի էլ ասում է, որ կրակոցներից չեն վախենում ու գյուղը չեն լքելու. «Կմեռնենք, ստե կմեռնենք, մեր հողնա, ուր   էթանք, խի Երեւան ապահովա՞»:

Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ