News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ահաբեկիչներին եւ հանցագործներին հետեւելու համար նախատեսված ծրագրակազմը օգտագործվել է լրագրողներին, իրավապաշտպաններին եւ գործարարներին պատկանող սմարթֆոնները կոտրելու համար: Այս մասին ասվում է Washington Post-ի, Guardian-ի, Le Monde-ի եւ 14 այլ լրատվական կազմակերպությունների կողմից հրապարակված համատեղ հետաքննության մեջ:

Forbidden Stories եւ Amnesty International ոչ առեւտրային կազմակերպությունները կարողացել են ձեռք բերել 2016թ. NSO Group-ի կողմից հավանական հսկողության համար ընտրված 50.000 համարներով ցուցակը: Հետաքննությունը պարզել է, որ այն պարունակում է արաբական թագավորական ընտանիքների մի քանի անդամների, առնվազն ձեռնարկությունների 65 ղեկավարների, 85 իրավապաշտպանների, 189 լրագրողների եւ ավելի քան 600 քաղաքական գործիչների եւ պետական ​​պաշտոնյաների, այդ թվում՝ դիվանագետների, ռազմական եւ անվտանգության աշխատակիցների հեռախոսներ: Ցուցակում ներառված են նաեւ մի քանի պետությունների ղեկավարների եւ վարչապետների համարներ:  

Նաեւ առկա են CNN, Associated Press եւ Bloomberg գործակալությունների, ամերիկյան Wall Street Journal, New York Times եւ ֆրանսիական Le Monde թերթերօ, ինչպես նաեւ մի շարք այլ հրատարակությունների աշխատակիցների հեռախոսահամարներ:

Ցանկում նշված չէր, թե  համարներից որի նկատմամբ է հսկողություն իրականացվում: Այնուամենայնիվ, Amnesty-ի հատուկ ստորաբաժանումը ստուգել է 67 սմարթֆոն, որոնք, ըստ հետազոտոների, կարող էին թիրախ դառնալ ծրագրակազմերի համար. 23-ի մեջ եղել են լրտեսող ծրագրեր, եւ եւս 14-ը կոտրելու փորձ է կատարվել:

NSO-ի գործադիր տնօրեն Շալեւ Խուլիոն The Post-ին հայտնել է, որ «որոշ դեպքերում իրենց հաճախորդները կարող են չարաշահել համակարգը», եւ եթե այդ մասին հայտնի է դառնում, ընկերությունը արգելափակում է նրանց մուտքը: Հրատարակությունների տվյալների համաձայն՝ իրենց հետ աշխատում են 40 երկրների հետախուզական, ռազմական եւ իրավապաշտպան մարմիններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ