News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 19-ից Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերացրել են կորոնավիրուսի գրեթե բոլոր սահմանափակումները՝ երկրի բնակիչներին թույլ տալով չկրել բժշկական դիմակներ եւ հավաքվել մեծ խմբերով, իսկ համաճարակաբանական բարձր ռիսկայնությամբ ձեռնարկություններին թույլատրել են բացվել: Երկրում վարակվածությունը շարունակում է բարձր տոկոս կազմել, գրում է Lenta- ն՝ հղում անելով Reuters- ին:  

Վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է բնակչությանը՝ խնդրելով զգուշություն ցուցաբերել եւ արժանապատվորեն վերաբերվել սահմանափակումների վերացմանը, եւ հորդորել է նման կերպ վարվել հատկապես բոլոր նրանց, ովքեր դեռ չեն ստացել պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այս պահին երկրի բնակիչության ավելի քան 87 տոկոսն արդեն ստացել է մեկ դեղաչափ, իսկ ավելի քան 67 տոկոսը ստացել է երկու բաղադրիչները: Իշխանությունները կարծում են, որ դրա շնորհիվ վարակվածության բարձր ցուցանիշն այլեւս չի հանգեցնի մահացության բարձր ցուցանիշի:

Հաղորդվում է նաեւ, որ բոլոր վարակվածներին, որոնց թիվը հասնում է հարյուր հազարավորների, խնդրում են ինքնամեկուսանալ: Իշխանությունները փորձարկում են մի սխեմա, որի համաձայն պատվաստված, բայց վարակված քաղաքացիներին թույլատրվում է գնալ աշխատանքի: Վերջերս կորոնավիրուսից ապաքինված Ջոնսոնը եւ առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը ցանկացել են մասնակցել դրան, սակայն հրաժարվել են այդ գաղափարից՝ հասարակության վրդովմունքի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ