News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զբոսաշրջիկներին հորդորել է ավարտել պատվաստումների ամբողջական կուրսը եւ հետեւել անհրաժեշտ նախազգուշական միջոցներին՝ ամռան սեզոնին կորոնավիրուսային վարակի դեպքերի անհիմն աճը կանխելու համար: Այս մասին ասվում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեի մեկնաբանությունում, որը տրամադրել է ՏԱՍՍ-ը:   

«Ցանկանում ենք, որ մարդիկ կարողանան լիարժեք հանգստանալ, ուստի կոչ ենք անում զգուշություն ցուցաբերել, որպեսզի ամառը անվտանգ լինի բոլորի համար, եւ որպեսզի կանգնեցնենք վարակվածության եւ մահացությունների անհիմն աճն ու հնարավորինս շուտ վերջ դնենք այս համավարակին», - ասել է նա: «Դրան կարող ենք հասնել մի քանի ձեւերով. նախ՝ անցնելով պատվաստման ամբողջական կուրսը, եւ երկրորդ՝ ճանապարհորդելիս գնահատել, թե որքանով է դա անհրաժեշտ: Եթե ​​որոշել եք գնալ, հոգ տարեք ձեր ճանապարհորդության անվտանգության մասին»:  

ԱՀԿ խոսնակի խոսքով՝ անվտանգ ճանապարհորդելու համար կարեւոր է գնահատել COVID-19-ից անպաշտպան լինելու ռիսկը` սկսած այն պահից, երբ լքում եք ձեր տունը մինչեւ նպատակակետին հասնելը: «Յուրաքանչյուր ոք պետք է դառնա ռիսկերի կառավարման ինքն իր մասնագետը՝ գնահատելով վտանգը եւ ընտրելով յուրաքանչյուր քայլի համար պաշտպանական միջոցներ, ինչպիսիք են ֆիզիկական հեռավորության պահպանումը, մարդկանց կուտակման վայրերից խուսափումն ու դիմակ կրելը», - շեշտել է նա:

Կլուգեն ճանապարհորդներին հորդորել է նաեւ հետեւել փակ եւ մարդաշատ տարածքներից խուսափելու կանոններին: «Փորձեք շփվել մարդկանց հետ փակ տարածքներից դուրս կամ բաց, լավ օդափոխվող տարածքներում, ինչը կօգնի ձեզ պաշտպանվել եւ նվազեցնել վարակի փոխանցման հավանականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ