News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շուրջ 38կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող Կոթիում, անվտանգության ապահովման կարևորությունը բոլորն են գիտակցում: Ժամանակ առ ժամանակ հակառակորդի ռմբակոծությանը ենթարկված գյուղում, դեռ գտնվում են տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակված փամփուշտներ և արկի բեկորներ: Շենք-շինությունների  պատերն էլ կրակահերթի «լուռ վկաներ» են դարձել: Կոթիում գիշերային ժամերի անցուդարձն սկսել է ավելի ապահով լինել փողոցների լուսավորության խնդիրը կարգավորելուց հետո:

Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, մեկ տարի առաջ, գյուղում կառուցվել է լուսադիոդային 37 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Լուսավորվել է շուրջ 1450 մետր երկարությամբ ճանապարհ: Իր ներդրումն է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:

Տարիների գործընկերներն ազդարարել են սահմանապահ այս գյուղում համագործակցության շարունակության մասին: Այս տարի, Կոթիում 16 կՎտժ դրվածքային հզորությամբ, արևային ֆոտովոլտային նոր կայան կտեղակայվի, որի արտադրած էներգիան թույլ կտա առանց հավելյալ ծախսի, ապահովել խմելու ջրի պոմպի աշխատանքը: Նոր ֆոտովոլտային կայանը կապահովի նաև արդեն իսկ կառուցված՝ 1450 մետր երկարությամբ փողոցային լուսավորություն համակարգի սպառած էլեկտրաէներգիան։

Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը և հետագա աշխատանքների ազդարարմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը և բնակիչներ:

«16 տարի առաջ մենք որոշում կայացրեցինք առաջնորդվել Կորպորոտիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքով: Կառավարման այդ մոդելը պահանջում էր սոցիալական ներդրումներ, արժեհամակարգային նոր մոտեցում, վճռականություն և կամք: Գիտեինք, որ ճանապարհը ջանք ու եռանդ է պահանջելու: Գիտեինք, նաև, որ որպես նոր մշակույթ, ժամանակ էր հարկավոր, որպեսզի ԿՍՊ-ն մեծացող ձնագնդի պես տարածում գտնի մեր երկրում: Նման ծրագրերն ու սոցիալական ներդրումները կարևոր արդյունք են տալիս: Մենք շարունակում ենք մեր ծրագրերը և առաջնորդվելու ենք նույն սկզբունքով: Դա մեր հայրենակիցների նկատմամբ հոգատարությունն արտահայտելու և երկրին օգտակար լինելու արդյունավետ ճանապարհ է: Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է նպաստել մեր երկրի զարգացմանը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործընկեր կազմակերպություններն ընթացիկ տարում նախատեսում են ևս մեկ թաղամաս լուսավորել: Գյուղի սահմանին հարող, 600 մետր երկարությամբ այդ հատվածը կարևոր նշանակություն ունի Կոթիի բնակիչների համար։ Կատարված աշխատանքների արդյունքում, համայնքի բյուջեն ավելի արդյունավետ կծախսվի. հնարավոր կլինի տարեկան շուրջ 1 մլն 100 հազար դրամի չափով գումար տնտեսել:  Ծրագրում որոշակի ներդրում կունենա նաև  համայնքապետարանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ