News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՍԴ-ն ոչ թե մերժեց ընդդիմության դիմումը և խափանեց նրա սպասելիքները, այլ խափանեց ՀՀ-ում ժողովրդավարության պաշտպանությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ԱԺ արտահերթ ընտրությունները անվավեր չճանաչելու որոշմանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե անգամ ՍԴ-ն բավարարեր ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը, դրանով չէր լուծի քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հարց, քանի որ դրանից երկուսի դեպքում կլինեին նոր ընտրություններ, կամ երկրորդ փուլի անցկացում, իսկ եթե, օրինակ, ԸՕ որոշակի դրույթներ հակասահմանադրական ճանաչվեին, ապա, հնարավոր է, իրականացվեր մանդատների բաշխում:

«Անգամ մանդատների վերաբաշխման տարբերակը եթե նայենք, հավանաբար, կլիներ այնպես, որ ընդդիմությունն ունենար ավելի ուժեղ լծակներ, ասենք իշխանությունը չէր ունենա 3/5-րդ, որը հարկավոր է սահմանադրական օրենքներ ընդունելու համար:

ԸԱյսինքն ընդդիմությունը ՍԴ-ի «հույսին չէր»՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար։ Ընդդիմությունը, անկախ ՍԴ որոշումից, գծում է իր գործունեության նոր պլաններ: Բայց ՍԴ-ն կարող էր սահմանել՝ ՀՀ-ում ընտրությունների ժամանակ ինչ է կարելի, ինչ՝ ոչ»,-ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ սպասում էին, որ ՍԴ-ն, ազատ ընտրությունների անցկացման սկզբունքից ելնելով, կասեր, որ ՀՀ-ում չի կարելի սպառնալիքներով, հայհոյախոսություններով լցված ընտրություններ անցկացնել. «Անընդունելի է սպառնալիքներ հնչեցնել քաղաքական ուժերին, մասնավոր ընկերությունների աշխատակիցներին, ուղղակի քաղաքացիներին՝ խոստանալով ամենաթեթեւը կադրային ջարդ, իսկ ամենածանրը՝ կապույտ մուրճի փշրումը որոշ մարդկանց գլխին: Այսինքն ավտագույնն այն էր, որ ՍԴ-ն ասաց, որ Հայաստանում այս պայմաններում կարելի է ընտրություններ անցկացնել:  Վաղը գուցե հնարավոր լինի ՀՀ-ում մինչեւ տեղամաս հասնելը ծեծել մարդկանց, ասել՝ ինչ պետք է անել, հետո տեսնել, որ տեղամասում ամեն ինչ նորմալ է անցել, եւ ասել՝ ունենք ընտրությունների արդյունքները»,-ասաց Սոս Հակոբյանը:

Նա նկատեց, որ իրեն ապշեցրել է դատախազության մոտեցումը, որն ասաց, որ եթե դա իրավական դիկտատուրայի համար է, ապա կարող ես դու մուրճը փշրել ինչ-որ մեկի գլխին. «Ամենաահավորը, որ իրավական մարմնի այդ անգրագետ ու հակաիրավական դիրքորոշման հետ այս որոշմամբ համաձայնեց ՍԴ-ն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ