News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի կառավարությունը մեկանգամյա օգտագործման պլաստիկի հարկերը կրկնապատկելու ծրագիր է ներկայացրել՝ էկոլոգիապես վնասակար ապրանքների տարածումը նվազեցնելու համար, հաղորդում է AP-ը:

Ֆինանսների նախարարության եւ բնապահպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկե ապրանքների հարկի բարձրացումը սպառումը 40%-ով կկրճատի: Նշվում է, որ իսրայելցիները տարեկան օգտագործում են միջինը 7,5 կգ մեկանգամյա օգտագործման պլաստիկ, ինչը հինգ անգամ ավելին է, քան Եվրամիության տարածքում: «Մենք խեղդվում ենք մեկանգամյա օգտագործման պլաստիկի մեջ, եւ բոլորս պետք է տեսնենք դրա խնդրահարույց ազդեցությունը Երկրի մաքրության եւ մեր կյանքի որակի վրա»,- ասել է բնապահպանության նախարար Թամար Զանդբերգը:

Մեկանգամյա օգտագործման պլաստիկե թափոնները չեն քայքայվում, խցանում են աղբանոցները եւ զգալիորեն նպաստում ափամերձ եւ ծովային շրջանների աղտոտմանը: ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրը կառավարություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել պլաստիկի օգտագործումը սահմանափակելու համար:

Ըստ նախարարության տվյալների, Իսրայելը 2017-ին հարկ է սահմանել պլաստիկ տոպրակների վրա, ինչը նպաստել է պլաստիկ տոպրակների օգտագործման 80% կրճատմանը:

Ֆինանսների եւ շրջակա միջավայրի նախարարությունները Կնեսետի ֆինանսական կոմիտեի կողմից հաստատման առաջարկ կներկայացնեն: Հաստատման դեպքում պլաստիկի նոր հարկը ուժի մեջ կմտնի 2022-ի սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ