News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դեռեւս երկու տարի առաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարել էր, որ Ազգային փոխադրող ունենալու միտքը ստեղծվել է 1940-ական թվականներին. Դա եղել է գործիք կառավարությունների համար, որ այն ուղղությունները զարգացնեն, որը հենց կառավարությանն է  պետք, բայց դա մի քիչ հնադարյան մտածելակերպ է:

Ստացվում է, որ այն գաղափարը, որը Տաթեւիկ ռեւազյանը հնադարյան մտածելակերպ էր անվանում, այսօր կառավարությունն այդ գաղափարին միս ու արյուն է տալիս եւ մեծ ձեռքբերում է համարում:

Օրերս Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի եւ Աբու Դաբիի ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության միջեւ կնքվեց համաձայնագիր, որով պետք է ստեղծվի հայկական նոր ազգային ավիաընկերություն: Անվանման հարցը թողնվել է հասարակությանը, իսկ վերահսկիչ փաթեթը տրվել է արաբական ընկերությանը:

Սակայն, ըստ մասնագետների, մեկ համաձայնագրով կամ այսպիսի գործարքով անհնար է ազգային փոխադրող ստեղծելը. «Ազգային փոխադրողը կոչում չէ, որ շնորհես այս կամ այն ընկերությանը, պետք է ջանքեր գործադրել ու ճիշտ աշխատել՝ շուկայում տեղ զբաղեցնելու համար:

Ըստ Հայաստանի օրենսդրության եւ ԻԿԱՕ-ի, ազգային փոխադրողը երկրի օրենքներով ստեղծված, երկրում գործող միակ կամ հիմնական ավիափոխադրողն է, որը տիրապետում է շուկայի զգալի հատվածին, հանդիսանում է տվյալ ավիաշուկայի կարգավորման ազգային գործիքը:

Վարչապետի նախկին խորհրդական, ավիացիայի հարցերով մասնագետ Հակոբ Ճաղարյանի խոսքով, Հայաստանին պետք են ազգային փոխադրողներ, բայց չունենալով ավիացիայի ոլորտի կարգավորման մեխանիզմներ, տեղական ավիափոխադրողների հավասար  մրցակցային դաշտ, ազգային փոխադրող ստեղծելու ծրագիրը դատարկ խոսակցություն է: «Էյր Արաբիան» չի ստորագրել Հայաստանում ազգային փոխադրող դառնալու որեւէ համաձայնագիր: Նրանք ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը իշխանությունների կողմից կեղծ ձեւով ներկայացվում է որպես փորձված ավիաընկերության հետ Հայաստանի համար ազգային ավիափոխադրող ստեղծել: Այս գործընթացն ընդամենը աչքկապոցի է:

Ազգային ավիափոխադրողը չի ստեղծվում որեւէ ընկերության հետ պայմանագիր ստորագրելով: Ազգային փոխադրողը դա տեղական այն փոխադրողն է, որը իր աշխատանքով կարողանում է իր երկրի ավիափոխադրումների շուկայում զբաղեցնել իր ուրույն տեղը: Մենք կարող ենք անգամ 100 օդանավ ունենալ, բայց ո՞ւր պետք է թռչես»,-ասել է Ճաղարյանը:

Նա նաեւ տարակուսում է՝ եթե բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին լինելու է հայկական կողմի ձեռքում, ինչպե՞ս է ստացվում, որ վերահկիչ փաթեթը «Էյր Արաբիային» է պատկանելու: «Ազգային ավիաընկերության կառավարման վերահսկիչ փաթեթն արտասահմանյան փոխադրողին փոխանցելն անընդունելի է: Եթե ընկերությունը գալիս է ներդրումներ կատարելու մեր երկրում, ապա այն պետք է առաջնորդվի մեր օրենքներով, իսկ ՀՀ օրենքները նման բան թույլ չեն տալիս:

«Ավիացիայի մասին» օրենքը նշում է, որ Հայաստանում ցանկացած ավիաընկերության բաժնետոմսերի 50 եւ ավել տոկոսը պետք է պատկանի ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձի. «Ինչպես կարելի է 51 տոկոս ունենալով վերստուգիչ փաթեթը լինի գործընկերոջ ձեռքին»,-ասաց Ճաղարյանը:

Նա նաեւ հավելեց. «Եթե դա ազգային փոխադրող է, այդ օդանավերը պատերազմի ժամանակ աշխատելո՞ւ են Հայաստանի օգտին: Այդ օդանավերը անելո՞ւ են այն աշխատանքը, որը արել են հայկական գրանցմամբ, հայ սեփականատերերին պատկանող օդանավերը: իհարկե ոչ»:

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խչատրյանն էլ մեկ այլ հարց է բարձրացնում. «Պետք է հասկանալ, թե ովքեր են բաժնետերերը: Լավ է, որ օրինակ, չպարզվի, որ Էրդողանի հարազատը մեկ ամիս առաջ գնել է դրա բաժնետոմսերը: Եթե ընկերությունն ունի բաժնետերեր, որոնք ինչ-որ կերպ կապված են Թուրքիայի հետ, ապա դա չի կարող անհանգստություն չառաջացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ եւ 16 մլն եվրոյի դրամաշնորհ. Հայտնի են նպատակները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում  հավանություն տվեց...
Ամենաշատ