News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին շարունակվում են լուրջ մտահոգություն առաջացնող իրադարձությունները: Այս մասին Twitter-ում հայտնել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին լուրջ մտահոգություն առաջացնող իրադարձությունները շարունակվում են: Կրկնում ենք զսպվածության եւ ուժերն իրարից հեռացնելու, սահմանային խնդիրները կառուցողական կերպով քննարկելու մեր կոչը, քանի դեռ նոր զոհեր չեն գրանցվել», - հավելել է նա՝ շեշտելով, որ «ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին»: 

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում իրավիճակը արդեն մի քանի օր շարունակում է լարված մնալ:

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ հուլիսի 20-ին՝ մինչ ժամը 02:00-ն, ադրբեջանական զինված ուժերը, առանց ականանետերի կիրառման, շարունակել են կրակել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի գնդակոծության արդյունքում վիրավորվել է Հայաստանի Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Հայաստանի զինված ուժերը նշել են, որ շփման գծում փոփոխություններ թույլ չեն տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ