News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ընթացիկ տարվա օգոստոսի 2-ին։ Այս մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

ԿԸՀ-ն այս շաբաթ կկազմի արձանագրություն պատգամավորների գրանցման մասին։ Իսկ ԱԺ առաջին նիստը տեղի կունենա դրանից հետո երկրորդ երկուշաբթի օրը։

Պաշտոնապես կոնկրետ օրը, թե երբ պետք է տեղի ունենա հանրապետության Ազգային ժողովի առաջին նիստը, կհայտարարի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, բայց միայն վերոնշյալ արձանագրության կազմումից հետո։

 Ընդ որում՝ Սահմանադրական դատարանի որոշման լույսով Հայաստանում այս տարվա հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով գրանցված պատկերը  կմնա անփոփոխ։ Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կստանա 71 պատգամավորական մանդատ, իսկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները՝ 29 եւ 7 համապատասխանաբար։

Եթե դատելու լինենք  խորհրդարան անցած դաշինքների ներկայացուցիչների մեկնաբանություններից, ապա կարելի է գալ եզակացության, որ ընդդիմության ներկայացուցիչների աթոռները խորհրդարանում դատարկ չեն մնա։

Ինչեւէ, արդեն հայտնի է, որ ԱԺ նախագահ է լինելու Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը եւ Ռուբեն Ռուբինյանը։ Խորհրդարանական մեծամասնությունը կանգ է առել նրանց թեկնածությունների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ