News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես այնքան էլ համաձայն չեմ, որ այս ամենը թյուրիմացություն է կամ ինչ-որ մեկը չգիտի իրականությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռեժիսոր Արթուր Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։

«Ես հեռու եմ այն մտքից, որ հայկական թատրոնը ռեֆորմների խնդիր չունի: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ ունի, բայց դրանք իրավունք ունեն անել մարդիկ, որոնք մտածում են հայկական թատերական արվեստի մասին: Գլոբալիստները եւ նրանց սպասարկողներն այլ բան են անում:

Իրենց պետք չի հայկական թատրոն: Եթե կան դիտողություններ կամ ուղղվածություն փոխելու խնդիր, դա քննարկելու թեմա է, բայց դրա մասին չէ խոսքը: Նույն բառը պարունակող երկու երեւույթ միավորելու մասին է խոսքը,  մի բառ էնտեղ կրկնվում է, պետք է չկրկնվի: Դա պատրվակ է:

Պետք չի հայկական մտածողություն գիտնականին, պետք չի հայոց լեզու, առաքելական հավատ: Էդ ամենը խանգարում է համընդհանուր ընտանիք ստեղծելուն, որտեղ բոլորը երջանիկ ապրում են: Այսօր հեղինակություն չետք չի, որովհետեւ այդ մարդու խոսքը կշիռ կունենա: մենք պետք է դառնանք բույս»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ