News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2021 թվականի հուլիսի 20-ին վերաբացվել է «Արցախբանկ» ՓԲԸ Խորենացի մասնաճյուղը նոր հասցեով, որը կգործի ք.Երևան, Խորենացի փող. 7 շենք, 1 տարածքում՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի անմիջական հարևանությամբ:

Խորենացի մասնաճյուղը համապատասխանեցված է սպասարկման ժամանակակից ստանդարտների պահանջներին, ստեղծված են բոլոր հնարավորությունները հաճախորդներին որակյալ բանկային ծառայություններ մատուցելու համար:

Վերաբացված կենտրոնի փորձառու թիմը, ընդհարձակ ու հարմարավետ կահավորված սրահները կապահովեն ֆիզիկական և իրավաբանական անձանց պատշաճ սպասարկումը: Հաճախորդներին հասանելի կլինի Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթը, մասնավորապես բանկային հաշիվների բացում և վարում, ավանդների ներգրավում, բիզնես և սպառողական վարկերի տրամադրում, վճարային քարտերի թողարկում և սպասարկում, դրամական փոխանցումների և վճարահաշվարկային այլ ծառայությունների մատուցում:

Բանկի պրեմիում հաճախորդներին կգոհացնեն առանձնացված նորաոճ սրահները՝ հարմարեցված արագ և բարձրակարգ սպասարկման համար: Մասնաճյուղում ներդրված է հերթերի կառավարման համակարգ, բոլոր սրահները ապահովված են գերարագ Wi-Fi-ով:          

Որպես Բանկի խոշոր սպասարկման կենտրոն, մասնաճյուղը ակտիվ քայլեր կձեռնարկի նաև հաճախորդներին ֆինանսական խորհրդատվություն մատուցելու ուղղությամբ: Այն վստահաբար կնպաստի քաղաքացիների համար արդյունավետ լուծումների ընտրությանը Բանկի միջոցով: Առաջիկայում մասնաճյուղը հանդես կգա նոր առաջարկներով՝ մշակված առանձին թիրախային խմբերի համար:    

Խորենացի մասնաճյուղը բաց է հաճախորդների համար երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:30 - 17:00:

Արցախբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հավատարիմ մնալով հաճախորդների կարիքներին համապատասխան գործելու և իր ծառայություններն էլ ավելի հասանելի դարձնելու ռազմավարությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ