News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր՝ հուլիսի 20–ին, Պաշտպանության նախարարի տեղակալ նշանակեց գեներալ–մայոր Արշակ Կարապետյանը։ Նա, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, հետագայում կնշանակվի Պաշտպանության նախարար։ Այս առնչությամբ ներկայացնում ենք 2018թ. դեկտեմբերի 19–ի հրապարակումը։ Նշենք, որ նյութը հրապարակվել էր Արշակ Կարապետյանի՝ Փաշինյանի խորհրդական նշանակվելուց հետո։

Yerevan.today-ը գրում է. «Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին նշանակեց վարչապետի խորհրդական։ Որոշումը դժգոհություն առաջացրեց, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանն ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից թերացումների համար։

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու այժմ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տարօրինակ համարում, որ պատժվելու փոխարեն Արշակ Կարապետյանն անցել այլ աշխատանքի։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը հղում է անում որոշ տեղեկությունների, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը կցորդ է։

Թե երբ է արվել տեսագրությունը, չի նշվում, բայց հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնի է նշանակել մարդու, որին դեմ է թիմը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ