News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, տիեզերքից տեսանյութ է հրապարակել:

Բեզոսը դեպի տիեզերք 11 րոպեանոց թռիչք է իրականացրել եւ վերադարձել New Shepard տիեզերանավով, որը հասել է 107 կիլոմետր բարձրության, ինչը թույլ է տվել ուղեւորներին անկշռելիություն զգալ՝ հիանալով Երկրի կորով: Բեզոսը տեղադրել է տեսանյութ, որում թիմի անդամներն անկշռելիության մեջ են:

Վերադառնալուց հետո կայացած մամուլի ասուլիսում Բեզոսը շնորհակալություն է հայտնել Amazon-ի բոլոր աշխատակիցներին եւ հաճախորդներին՝ Blue Origin-ի չվերթը ֆինանսավորելու համար:

«Ես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Amazon-ի յուրաքանչյուր աշխատակցի եւ յուրաքանչյուր հաճախորդի, քանի որ դուք, տղաներ, վճարել եք այդ ամենի համար: Ի սրտե շատ շնորհակալ եմ»,- ասել է Բեզոսը:

Երբ նրան հարցրել են, թե արդյոք նորից կթռչի, Բեզոսը պատասխանել է. «Սատանան տանի, այո: Որքա՞ն արագ կարող ես լիցքավորել այս սարքը: Թռանք»:

MSNBC News-ին տված հարցազրույցում Բեզոսն ասել է, որ իրենց տիեզերական թռիչքը մեծ նշանակություն ունի ապագա սերունդների տիեզերական ճանապարհորդությունների ուղին հարթելու համար: Նա նաեւ նշել է, որ սա հիշեցում է Երկիր մոլորակի փխրունության մասին: «Մենք պետք է ճանապարհ բացենք դեպի տիեզերք, որպեսզի մեր երեխաներն ու նրանց երեխաները կարողանան կերտել ապագան... Մեզ պետք է շրջակա միջավայրը աղտոտող արդյունաբերությունը տանել տիեզերք եւ փրկել Երկիրը»,- ասել է Բեզոսը: «Դա կպահանջի տասնամյակներ եւ տասնամյակներ, բայց պետք է սկսել»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ