News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իրավունք է վերապահում պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2» գործարքի շրջանակում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք ծանոթ են Վաշինգտոնի եւ Բեռլինի միջեւ երկկողմ համաձայնագրին, որի ստորագրումն ակնկալվում է չորեքշաբթի:

Համաձայնագիրը, որի տեքստը, մշակվել է վերջին ամիսներին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, թույլ է տալիս լուծել 11 մլրդ դոլար արժողությամբ գազամուղի շուրջ վեճը: Տվյալ պահին գազամուղի շինարարությունն ավարտվել է 98 տոկոսով:

Համաձայնագիրը թույլ կտա ժամանակավոր կանխել Կոնգրեսի պատժամիջոցները գերմանական Nord Stream 2 AG ընկերության եւ նրա գործադիր տնօրենի դեմ:

Բայդենն այդ պատժամիջոցները չեղարկել էր մայիսին: Սակայն Բայդենի վարչակազմն իրավունք է վերապահում պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2» գործարքի շրջանակում:

Ավելի վաղ Blommberg-ը հայտնել էր, որ Գերմանիան նախնական ներդրումներ կկատարի 175 մլն դոլարի չափով:

Ջո Բայդենն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեն կարողացել համաձայնության հասնել, սակայն կարծիք են հայտնել, որ Մոսկվան չպետք է օգտագործի էներգիայի աղբյուրները որպես իր հարեւանների դեմ զենք:

ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է քննարկել ենթադրյալ համաձայնությունը, սակայն նշել է, որ Գերմանիան օգտակար առաջարկներ է առաջ քաշել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ