News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Նրան դիմավորեցին գործընկերները, մտերիմները, պաշտպանները:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Սա իրավական գործընթաց է, որը պետք է իրավական պատասխան ստանա: հետագա ընթացքը դատը ցույց կտա, ես կարող եմ մի բան ասել միայն. Շատ-շատ շնորհակալ եմ բոլորին, որոնք դժվար օրերին իմ կողքին եղան, զորավիգ եղան: Շատ-շատ շնորհակալ եմ իմ փաստաբաններին, որոնք բարձրագույն մասնագիտական որակավորում ձեւավորեցին եւ իմ կոլեկտիվին, իմ ընտանիքին, որ եկել են այստեղ»:

Անդրադառնալով մեկ ամսով իր անազատության մեջ գտնվելուն, Չարչյանն ասաց. «Շահառուներից մեկը երեւի ես էի, որովհետեւ ես մեմ ամիս հանգստացա, ուղեղս  անջատեցի, շատ հետաքրքիր գրքեր կարդացի, ժամանակ ունեի կարդալու: Հեռուստացույց դիտելու հնարավորություն ունեի, որոշակի անլիտիկաներ եվան: Ինձ չէին զանգում, չէին անհանգստացնում գիշերը ժամը 3-ին: Իսկ տուժեցին բոլոր այն քաղաքացիները, որոնց ես կարող էի օգնություն ցույց տալ»:

Հարցին, թե ինչպիսին հիմա իր առողջական վիճակը, բժիշկը արձագանքեց. «Դա ինձ համար խիստ անձնական հարց է, եւ ես երբեք այդ հարցը «աֆիշիրովատ» չեմ արել: Միայն մի բան կարող եմ ասել, որ այն ամենը, այն ահռելի ճանապարհը, որ ես անցել եմ՝երկրաշարժ, արցախյան ազատամարտ, պատերազմ, դրանից հետո ծանրագույն աշխատանք, մասնագիտական դպրոցի հիմնում, բժշկկան հաստատության ղեկավարում, հետո նորից պատերազմ, կովիդ եւ այլն: Այդ ամենն իր գինն ունի: Դրա գինն է կյանք եւ առողջություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր դատարանը փոխեց Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված կալանքի միջնորդությունը եւ 15 մլն գրավի դիմաց ազատ արձակեց:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի ՝դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ