News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) հավանություն է տվել կառավարության հրամանագրին, որով վերացվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով փողոցում պաշտպանիչ դիմակների պարտադիր կրումը: Այս մասին ասվում է պալատի՝ չորեքշաբթի շրջանառված մամուլի հաղորդագրության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը:

180 խորհրդարանականներ կողմ են քվեարկել հրամանագրին հավանություն տալուն, 90-ը՝ դեմ, 78-ը ձեռնպահ են մնացել:

Իսպանիայի կառավարության որոշման համաձայն՝ երկրի բնակիչները հունիսի 26-ից կարող են դրսում դիմակ չկրել՝ ապահով հեռավորության պահպանման պայմանով: Այս միջոցը գործել է շուրջ մեկ տարի: Չնայած ռեժիմի թուլացմանը՝ իսպանացիները դեռ պետք է դիմակներ կրեն բոլոր փակ հասարակական վայրերում:

47 միլիոն բնակչությամբ Իսպանիայում նոր կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակի ավելի քան 4.1 միլիոն դեպք, ավելի քան 81 հազար հիվանդ մահացել է: 2020 թվականի դեկտեմբերի 27-ին երկրում պատվաստումների արշավ է սկսվել:

Ներկայումս Իսպանիայի բնակիչների ավելի քան 50 տոկոսը ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այնուամենայնիվ, վերջին շրջանում երկրում երիտասարդների շրջանում, որոնց պատվաստուման հերթը դեռ չի հասել, նկատվում է վարակվածության դեպքերի աճ: Այս կապակցությամբ երկրի տարբեր շրջանների իշխանությունները կրկին սկսում են սահմանափակումներ մտցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ