News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Գիտեք, ես հիմա ոչնչից չեմ զարմանա, քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը մարսեց այն  ամենը ինչ եղավ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակ, այո նախապատրաստվում է հենց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից, ինչը նշանակում է` պետք է խաչ քաշել Ղարաբաղի վրա: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Լրագրողի հարցին, թե այս իրավիճակում ինչպես մենք պետք է պահենք մեզ, Քոչարյանն ասաց, որ վերջին մի քանի ամիասների ընթացքում, մենք ականատես ենք եղել այնպիսի հայտարարությունների Հայաստանի հասցեին, որոնք անընդունելի են եւ որոնց Հայաստանը չի արձագանքել:

«Մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այս  կերպ: Ավելին ասեմ, այս ամենը օգտագործվում է Հայաստանի կողմից, հենց ներքաղաքական նպատակների համար: Ես կկրկնեմ այդ միտքը` պատերազմից սարսափած ժողովրդին մանիպուլացնել հենց այդ վախերի միջոցով, կառավարվող վախերի միջոցով եւ դոզան ավելացնելով հասնում ես քո նպատակին ներսում: Իռացիոնալ մտածելակերպ է, բայց երբ աշխատում է վախի բնազդը, ամեն ինչ դառնում է  ինչ-որ չափով իռացիոնալ: Ես կարծում եմ` այս գործոնը էական նշանակություն է ունեցել ընտրությունների ընթացքում եւ ընտրությունների ընթացքի վրա: Ինչ կանեի, ես կասեմ, որ այս կեցվածքը երբեք չէի ունենա  եւ երկրորդը` պարտված, այսպիսի ծնկաչոք վիճակում երբեք չէի հայտնվի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ