News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 28
Տեսնել լրահոսը

Մենք պետք է գնանք խորհրդարան և շարունակենք մեր պայքարը, ներկայացնենք մեր ժողովրդի շահերը և օգտագործենք այդ հարթակը: Այս մասին Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ դուք գնալու եք խորհրդարան, Վանեցյանը դրական պատասխան տվեց. «Այո, ես գնալու եմ խորհրդարան»:

Դիտարկմանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի խոսնակը հայտարարել է, որ Դաշինքը ԱԺ-ում լինելու է ռադիկալ ընդդիմություն, ինչո՞ւմն է ռադիկալիզմը, Վանեցյանը նշեց՝ ավելի լավ է դա չանվանել ռադիկալիզմ. «Այո, մենք լինելու ենք կոշտ ընդդիմություն, քննադատելու ենք իշխանություններին, շարունակելու ենք մեր պայքարը, այն է՝ հեռացնել այս իշխանություններին, բայց եթե իշխանութունները ինչ-որ մի օր բերեն լավ օրինագիծ, որով կպաշտպանվի ՀՀ շահերը, առաջ կմղվի ազգային և պետական շահը, իհարկե, մենք կողմ ենք քվեարկելու»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ լավին՝ լավ, վատին՝ վատ, Վանեցյանը պատասխանեց՝ միանշանակ:

Հարցին՝ պատրաստ են ԱԺ-ում համագործակցել իշխանության հետ, Վանեցյանը նշեց. «Իշխանությունների հետ համագործակցելու պատրաստ չենք, լինելու ենք ընդդիմադիր ուժ»: Դիտարկմանը՝ ԵԽԽՎ-ում, Եվրոպայի խորհրդում ընդդիմությունը իշխանությունը պետք է իրար հետ համագործակցեն և աշխատեն, Վանեցյանը նշեց. «Ես արդեն նշեցի՝ ինչը կվերաբերվի ՀՀ պետական շահի կամ ազգային շահի առաջմղմանը, այո, պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ոչ միայն իշխանությունների, առհասարակ՝ քաղաքական բոլոր ուժերի հետ»:

Վանեցյանը խոսեց նաև Գագիկ Մելքոնյանի մասին՝ նշելով, որ նա Հայաստանի ԶՈՒ-ի ամենամեծ թալանն իրականացնողի համբավ ունի. «Մարդ, ով ունի բազմաթիվ հանքեր, Անապայում հյուրանոց, ռեստորաններ, դղյակներ՝ ըստ շրջանառվող լուրերի: Ապօրինի հարստացման մասին շատ են սկսել խոսել, թող ստուգեն:

Մենք եղել ենք ՊԲ հրամանատարի ուղիղ ենթակայության ներքո, մեզ ուղարկել են տարբեր ամենադժվար վայրերը, որտեղից ադրբեջանցիները մտնում էին, ինչ-որ մի բա լինում էր, մեզ ուղարկում էին, այսպես ասենք, որպես հատուկ ջոկատ: Նոյեմբերի 5-ին Արայիկ Հարությոսւնյանի խնդրանքով գնացել ենք Ասկերանի շրջանի Շոշ գյուղ, ասում էր մարդ չկա, այդտեղ պետք է պահել, գնացել և մինչև վերջին վայրկյանը մնացել ենք Շոշ գյուղում, և մինչև այսօր այդ դիրքերը և Շոշ գյուղը գտնվում են հայկական վերահսկողության տակ: Իսկ որտեղ է եղել այդ Գագիկ Մելքոնյանը, որ դիրքերն է պահել պատերազմի ժամանակ: Իմ ունեցած տեղեկություններով՝ Քելբաջարում է եղել, հիմա որտեղ է Քելբաջարը: Մենք ենք հանձնել, թե ինքը»:

Արթուր Վանեցյանը նշեց, որ զրպարտության համար հայց է ներկայացվել դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ