News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 28
Տեսնել լրահոսը


Համոզված եմ, որ պետք է գնալ խորհրդարան: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն  հարցին, թե ինչու պարտվեց դաշինքը:

«Ունենալով խորհրդարանական  2-րդ ֆրակցիան «Հայաստան» դաշինքը բավական լուրջ գործիքակազմ է ձեռք բերելու քաղաքական պայքարի համար:Այո, հիմա պարզ է արդեն` ովքեր են դառնալու պատգամավորներ: Կան պատգամավորական փորձ ունեցող անձինք, կան անձինք, որոնք առաջին անգամ են լինելու խորհրդարանում:  Որոշ ժամանակ է պետք իրար հետ աշխատանքին ավելի կազմակերպչական բնույթ հաղորդելու համար: Հիմա դրա վրա աշխատում ենք, հուսով եմ առաջիկա օրերին խմբակցությունը պատրաստ կլինի  քաղաքական պայքարի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ