News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 28
Տեսնել լրահոսը


Քննարկումներ էր գնում ՍԴ-ում եւ այդ ընթացքում կալանավորվում են մարդիկ ուղղակի շինծու մեղադրանքներով: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` անդարադառնալով ետնընտրական բռնաճնշումներին:

«Դուք ուշադրություն դարձրեք բռնաճնշումներին` որ ժամանակահատվածում է դա արվում: Կարծում եմ` դա էական ճնշում է ՍԴ-ի համար, ցույց տալու համար, դուք մտածեք` ինչ որոշում եք կայացնելու, որովհետեւ այդ ժամանակ քննարկումներ էր գնում ՍԴ-ում եւ այդ ընթացքում կալանավորվում են մարդիկ ուղղակի շինծու մեղադրանքներով: Արվում է սա նաեւ սպասվելիք ՏԻՄ ընտրությունների համար, այսպես ասած մեսիջ է, այ ձեզ խելոք պահեք, եթե խելոք չպահեք, յուրաքանչյուրիդ հետ կարող է կատարվել նույնը: Սա էսպես պետք է ասենք` «բարի գալուստ Սադամ Հուսեյնի» Իրաք: Իմ տպավորությունը այն է, որ այս իշխանության ցանկությունը հենց դա է եւ ժողովրդավարության բաստիոնը դարձնում են ժողովրդավարության գերեզմանոց»,-ասաց նա:

Քոչարյանը վստահություն հայտնեց, որ այս ամենի միջով անցնելուց հետո համայնքապետերը դուրս են գալու ավելի ուժեղացած: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ