News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Չնայած աննախադեպ իրավիճակին՝ ատոմակայանի և Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի կանգնելուն, Արցախում ՀԷԿ-երի կորստին, եղանակով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի աննախադեպ բարձր սպառմանը՝ Հայաստանը ներքին ռեսուրսներով ամբողջությամբ ապահովում է էլեկտրաէներգիայի իր պահանջարկը և շարունակում դեպի Իրան արտահանումը: Հուլիսի 11-ից էլ ՀՀ-ն Վրաստանից էլեկտրաէներգիա չի ներմուծում, սակայն չի բացառում, որ կրկին էժան առաջարկի դեպքում ներմուծում կարվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Այս պահին Վրաստանից էլեկտրաէներգիա չենք ներմուծում, ներմուծել ենք միայն տնտեսական էֆեկտի համար, այսինքն՝ այդ պահին Վրաստանն առաջարկել է ավելի ցածր գնով, քան Հրազդան ՋԷԿ-ի գինն է, այսինքն՝ նախընտրություն է տրվել ներմուծելուն: Ավելի շատ գազ պետք է ծախսեինք Հրազդանի ՋԷԿ-ում, որպեսզի արտադրանք տայինք, Վրաստանից ներմուծել ենք ավելի էժանով: Հուլիսի 11-ից այլևս ներմուծում չի կատարվում, որովհետև Վրաստանում ևս այս պահին ավելցուկային հոսանք չկա»,- ասաց Վարդանյանը:

Փոխնախարարը նշեց՝ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիա միշտ են միմյանցից ներմուծել: «Իրենց մոտ ձմռանը թանկ է հոսանքը, ՋԷԿ-երն են միայն աշխատում, եթե կարողանում ենք ավելի էժան առաջարկել, քան իրենց արտադրանքն է, մենք ենք տալիս և՝ հակառակը:  Սեզոնային փոխանակումները կամ փոխադարձ գնումները միշտ եղել են»,-ասաց փոխնախարարն ու նկատեց, որ պարզապես այս տարի ներմուծման փաստն ավելի վառ արտահայտված է, քանի որ մարդիկ անհանգստություններ ունեին՝ ատոմակայանի երկար ժամանակով կանգնելու հետ կապված:

Վարդանյանը չբացառեց, որ եթե, օրինակ, մյուս ամսին Վրաստանը կարողանա առաջարկել ավելի էժան էլեկտրաէներգիա, քան Հրազդան ՋԷԿ-ի բլոկինն է, ապա բլոկը կանջատեն և կներմուծեն Վրաստանից: Ատոմակայանի կանգնելով պայմանավորված՝ ազատ տեղ էր առաջացել, դա սովորաբար զբաղեցնում է Հրազդանի ՋԷԿ-ը, որը բավականին թանկ հոսանք է արտադրում: Վարդանյանը նշեց՝ այն բավականին ճկուն է, աշխատող երեք բլոկներից ընդամենը մեկն են անջատում, փոխարենն ավելի մատչելի գնով ներմուծում Վրաստանից: Վարդանյանը միևնույն ժամանակ հիշեցրեց՝ ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան բավականին էժան է, և եթե այն կանգնած չլիներ, Վրաստանը դրա նկատմամբ մրցունակ գին չէր կարողանա առաջարկել: Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը սկսել էր մայիսի 5-ից:

Այսպիսով, Հայաստանը ոչ միայն բավարարում է իր ներքին պահանջարկը, այլ նաև շարունակում է արտահանումն Իրան:

Պատերազմի արդյունքում Արցախում ՀԷԿ-երի կորուստներ ունենք, ատոմակայանը երկար ժամանակով կանգնել է, Հրազդանի հինգերորդ բլոկը տեխնիկական խնդիրների պատճառով կանգնած է: «Աննախադեպ է իրավիճակը, 1995 թվականից մինչև այսօր երբևէ չի եղել նման իրավիճակ, սպառումն աննախադեպ բարձր է՝ կապված շոգերի հետ (շատ օդորակիչներ են աշխատում), նաև սակավաջուր տարի է, փոքր ՀԷԿ-երում այս պահի դրությամբ ունենք 60 ՄՎտ արտադրանք, անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում ունեցել ենք գրեթե կրկնակի արտադրանք: Եվ այդ իրավիճակում մենք մեզ ապահովում ենք,-ասաց Վարդանյանը:- Հայաստանի խնդիրն այն է, որ այս պահին շատ ռեզերվներ չունի: «Այս պահին մոտ 30 ՄՎտ Սպանդարյանի ՀԷԿ-ում ռեզերվ ունենք, մոտ 40 ՄՎտ՝ Շամբի ՀԷԿ-ում: Ռեզերվ է համարվում նաև գծի վրա եղած արտահանումը: Այս պահի դրությամբ 110-120 ՄՎտ ռեզերվ ունենք»,-ընդգծեց փոխնախարարը՝ նշելով, որ դժվար շրջան է, օպերատորն անընդհատ լարված աշխատում է, բայց մեծ խնդիրներ չկան, հոսանքը բավարարում է:

Վարդանյանը հավելեց՝ 2010 թվականից սկսած երբևէ չի եղել, որ ատոմակայանը, հինգերոդ բլոկը միասին կանգնած լինեն: Արցախի ՀԷԿ-երը, որոնք մոտ 80 ՄՎտ Հայաստանին էին տալիս, չկան: «Սակավաջրության պատճառով մոտ 60-70 ՄՎտ գեներացիա մենք կորցրել ենք՝ փոքր ՀԷԿ-երում, աննախադեպ շոգի պատճառով մոտ 150 ՄՎտ պակաս է արտադրվում ՋԷԿ -երում,  սպառումն անցյալ տարվա համեմատ բարձր է: Օր է եղել, որ նախորդ տարվա համեմատ միջինը 25 տոկոսով բարձր է եղել: Միջինը 70-80 ՄՎտ, մինչև 100 ՄՎտ ավելի է լինում սպառումն այս ամռանը»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է ատոմակայանին՝ փոխնախարարն ասաց, որ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի, կավարտվեն՝ ըստ գրաֆիկի: Ատոմակայանը կանգնել է մայիսի 15-ին 141 օրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր կայանը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը. Գնել Սանոսյան
Նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր ՕԳԳ ունի. սա հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը...
Վարչապետը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը (ֆոտո)
Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին…
Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1100 դոլարը 1000 խմ-ի դիմաց
Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է մինչեւ 1102 դոլար․․․
Հայաստանում 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի. ներդրումային արժեքը` 174 մլն դոլար
Կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման առնչությամբ, ինչի...
Փորձագետներն ապացուցել են, որ ատոմային էներգիան շատ ավելի «կանաչ» է, քան արեւի եւ քամու էներգիան
Նոր ԱԷԿ-ի առաջին եւ երկրորդ էներգաբլոկներում կկառուցվեն 3+ սերնդի երկու նոր ռեակտորներ․․․
Bloomberg. Թուրքիայում վառելիքի գները կարող են 10 տոկոսով բարձրացվել լիրայի փոխարժեքի անկման ֆոնին
1 լիտր բենզինի գինը կբարձրանա 1 լիրա 1 ղուռուշով (0.07 դոլար)...
Ամենաշատ