News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի եւ Արցախի համար: Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է ՌԴ-ն մեր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը ապհովելու գործխում: ՀՀ-ի եւ ՌԴ-ի զինված ուժերի միացյալ խմբավորումը եւ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում:

Միաժամանակ շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել հնոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եւ Հայաստանի ապաշրջափակման մասով: Ինչպես եւ նախկինում,  Հայաստանը շատ կարեւոր եւ առաջնային է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, եւ մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ եւ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով»,-ասաց նա:

Փաշինյանն ակնկալիք հայտնեց, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին եւ այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը:

«Սույն թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խոզնավար հատվածում ՀՀ սահմանի խախտումն անընդունելի է: վերահստատում ենք այդ հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների եւ կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ տեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ:

Վերահաստատում ենք նաեւ խաղաղ բանակցությունները վերսկսելու նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունըՏարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը այլընտրանք չունի եւ ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի եւ ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ ժողովրդից ստացած մանդատը»,-հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ