News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արդեն երկու օր է ունենք կորոնավիրուսի տարածման 200-ից ավելի ցուցանիշ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հաստատեց, որ վերջին օրերի ընթացքում աճի որոշակի տենդեց գրանցվում էր, բայց փոքր տեմպերով. «Եթե անցած շաբաթ մենք գրանցում էինք մինչեւ 200 դեպք, ապա այս շաբաթ արդեն 200-ի սահմանը հատել ենք: Երեկ հայտարարել էինք 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել: Մեր կանխատեսումներով աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է։

3790 հոգի այս պահին բուժում է ստանում, որից 660–ը հիվանդանոցային բուժում: Նրանցից 282 հոգի ծանր վիճակում են, իսկ ծայրահեղ ծանր է 48 հոգի, մահվան դեպքերը երկուսն են»,–ասաց փոխնախարարը:

Նանուշյանը բնակչությանը զգոնության կոչ արեց, նաեւ կոչ արեց պատվաստվել նախքան նոր ալիքի ուժգնացումը։ Նա նկատեց, որ տարածաշրջանում վարակը լարված վիճակում է գտնվում և այն երկրներում, որտեղ պատվաստումները շատ են, մահերի թիվը քիչ է։

Լենա Նանուշյանը հայտնեց, որ օրական 5000 մարդ է պատվաստվում, սակայն Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առանձնացնել հայաստանցիների և օտարերկրացիների պատվաստումների թիվը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ