News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 22-ի նիստում որոշեց փոփոխություններ կատարել 2021 թվականի բյուջեի նախագծում եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցներից 8,9 մլրդ դրամ հատկացրեց նախարարությանը՝ 50.7 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար:

Այդ ճանապարհներից 44.9 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1.7 կիլոմետրը՝ հանրապետական նշանակության և 4.15 կիլոմետրը՝ մարզային նշանակության:

Միջպետական նշանակության ճանապարհներից հիմնանորոգվելու են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհը, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհը և Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը, դեպի Խոր Վիրապ ճանապարհը, Արթիկ-Անուշավան-Փանիկ ավտոճանապարհի մի հատվածը եւ այլ հատվածներ:

«Ընդհանուր առմամբ ճանապարհաշինությունը մեզ համար կարևոր ուղղություն է, ուզում եմ ընդգծել՝ այստեղ մի թիրախային նպատակի միջանկյալ առումով հասել ենք. խոսքը ճանապարհների որակի մասին է: Ճանապարհների որակի մեջ ունենք տեսանելի առաջընթաց, բայց դեռ չենք հասել այն նպատակին, որի մասին խոսել ենք 2018 թ: Խոսքը ճանապարհների որակի բոլորովին նոր ստանդարտի հասնելու մասին է»,- ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ