News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անհնար է տվյալներ ներկայացնել, թե քանի հոգի է հեղափոխությունից հետո հայրենադարձ եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հեղափոխությունից հետո տրված խոստմանը, թե հայրենադարձության «բում» է լինելու եւ հարցին, թե քանի՞ մարդ եկավ Հայաստան և հիմնավորվեց:

«Իհարկե, 2018 թվականից հետո մեծ թվով մեր հայրենակիցներ գնել են անշարժ գույք Հայաստանում, ինչ-որ քանակ նաև հայրենադարձվել է: «Բումը» տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ հասկանալ: Իհարկե, եւ քովիդը, և պատերազմը խոչընդոտել են, որ այդ գործընթացը լինի շարունակական»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Նա նաև անդրադարձավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, որ մեշ թվով աշխատատեղեր են ստեղծվում Հայաստանում եւ պետք է սփյուռքից «բերման ենթարկել» մեր հայրենակիցներին:

 «Աշխատատեղեր ապահովվելը դա արդեն զուտ կոչ չէ, եթե աշխատատեղերի մեծ աճ է գրանցվում, դա արդեն գործընթաց է և գոնե մի բովանդակային մասը հայրանադարձության հետ կապված առկա է»,- նշեց Սինանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ