News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա.Բադալյանին վճարել 30.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ ներքո գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները»,- գրել է Լիպարիտ Դրմեյանը։

ՄԻԵԴ որոշման մեջ ասվում է, որ 2009 թ. մայիսի 9-ին դիմումատուն անհետացել էր և գերեվարվել ադրբեջանական ուժերի կողմից: Նրա հարազատները կապվել էին Հայաստանի իշխանությունների հետ, որից հետո նա գրանցվել է որպես անհայտ կորած Հայաստանում և ձեռնարկվել էր նրա որոնումը:

Այնուամենայնիվ, նրա գտնվելու վայրը անհայտ էր ընտանիքի և Հայաստանի իշխանությունների համար մինչև 2010 թ. նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան (ԿԽՄԿ) գրանցեց որպես Ադրբեջանում պահվող հայ գերի: Դրանից հետո ԿԽՄԿ-ն կալանավայրում պարբերաբար այցելում էր դիմումատուին մինչև 2011 թ. մարտի 17-ը, երբ նա գերիների փոխանակման շրջանակներում վերադարձվեց Հայաստանի իշխանություններին ԿԽՄԿ միջնորդությամբ: Փոխանակումը կատարվել էր Ակնայի շրջանում:

Արթուր Բադալյանը գերեվարվել էր, երբ գնացել էր Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Բերդ քաղաքի մոտակայքում գտնվող Նավուր գյուղ` անտառում սունկ քաղելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ