News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին միանգամից մի քանի միջազգային կազմակերպություններ արել են բացահայտումներ, որոնք վկայում են, որ Հայաստանը ենթարկվում է շատ լուրջ կիբեր֊հարձակումների, ընդ որում՝ պետական մակարդակով աշխատող հաքերային խմբերի կողմից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Մեկը բացահայտվել է google-ի կողմից, երբ պարզ է դարձել, որ ինչ-որ մի հաքերային թիմ, որը google-ը համարում է պետական կառույցների հետ աշխատող, օգտագործել է google chrome-ի անհայտ խոցելիություն։ Այսինքն՝ այնպիսին, որ ոչ մի տեխնիկական միջոցով չբացահայտվող։ Այս հաքերային թիմը տարբեր մեթոդներով՝ նամակներով, մեսսենջերներով ուղղորդել է թիրախ հանդիսացող մարդկանց դեպի կեղծ հայկական լրատվական կայքեր»,- ասաց փորձագետը։

Չնայած նրան, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ, դա դեռ չի նշանակում, որ միայն այդ 2 երկրները կարող են հաքերային հարձակում իրականացնել։

«Եթե նայենք վերջին 10 տարվա մեջ ինչ երկրների հետք է եղել հաքերային հարձակումների, ապա խոսքը գնում է պետական կառույցների հետ աշխատող հաքերների մասին, ապա այստեղ կա Ռուսաստանի դաշնությունը, Չինաստանի հետքը, ԱՄՆ-ի հետքը կա, նաեւ հյուսիսկորեական հաքերային թիմը նույնպես փորձել է բանկային ոլորտի վրա հարձակումներ անել»,- նշեց Մարտիրոսյանը։

Հաքերների երկրորդ հարձակումը եղել է իսրայելական կազմակերպության կողմից վաճառվող վիրուսով, իսկ թե ո՞ր երկրին է վաճառվել, հայտնի չէ. «Չունենք կիբեռանվտանգությամբ զբաղվող պետական կամ ազգային մակարդակի աշխատող կառույց։ Միշտ նման հարձակումների մասին մենք իմանում ենք այլ երկրների զեկույցներից»։

Մարտիրոսյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի օրերին պարզ դարձավ, որ Հայաստանը չի կարողանում դիմադրել հաքերային հարձակումների դեմ, իսկ այդ հարձակումներն ունեցել են լուրջ ազդեցություն նաեւ պատերազմի ընթացքի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհի ՏՏ ընկերություններում տարեսկզբից կրճատումների թիվը գերազանցել է 236 հազարը
Տվյալները վկայում են, որ տեխնոլոգիական ոլորտում 2023 թվականի վերջին կրճատումների թիվը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը
Alibaba Group-ը մտադիր է 2 մլրդ դոլար ներդնել Թուրքիայում
Էվանսը նաև հայտնել է, որ Alibaba-ն Թուրքիայում ներդրել է 1,4 մլրդ դոլար․․․
«Հավք» ԱԹՍ մրցույթի իրականացման համար 15 մլն դրամ հատկացվեց. այն կլինի երեք անվանակարգերում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց 2023թ. սեպտեմբերին…
Binance-ի գործադիր տնօրեն Բրայան Շրյոդերը հրաժարական է տվել. Bloomberg
Այս քայլն առաջին հերթին կապված է ԱՄՆ կառավարության կողմից ընկերության գործունեության սահմանափակումների հետ...
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մասկին մեղադրել է X սոցցանցի օգտատերերի անվտանգությունը խախտելու մեջ
Հայցվորի պնդմամբ՝ սոցցանցը ճնշում է գործադրել սեփականատեր ընկերությունների վրա, որպեսզի նրանք հեռացնեն իշխանությունների տեսանկյունից խնդրահարույց կոնտենտը:
ԲՏԱ նախարարը Իրանի դեսպանին է ներկայացրել 2 երկրների տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության քայլերը
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ դեսպանի ներկայացրած ցուցանիշները շատ ոգևորիչ են, նաև հիշեցրել է, որ շատ տպավորված էր «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսի...
Ամենաշատ