News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում  բնակարանաշինական  ծրագրերի իրականացման հարցերին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ստեփանակերտում և շրջաններում ընթացող շինարարական աշխատանքների,  նախատեսվող ծրագրերի, 2020 թ. Արցախի դեմ սանձազերձված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված և անօթևան մնացած քաղաքացիների տեղավորման գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ 

Արցախում  արդեն մեկնարկել է մոտ 2000 բնակարանի և առանձնատան շինարարություն: Միայն Ստեփանակերտում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մոտ 350 բնակարան: Նախագահը շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է՝ մշակել կառուցվող տների կահավորման, առանձնատներին կից հողատարածքների հատկացման մեխանիզմները, ինչպես նաև լուծումներ տալ առկա ենթակառուցվածքների հասանելիության և նոր ենթակառուցվածքների կառուցման մասով։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անօթևան մնացած ընտանիքների, ինչպես նաև այլ խոցելի սոցիալական խմբերի բնակարանային խնդիրների լուծումը ԱՀ կառավարության գլխավոր խնդիրներից է, և ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները պետք է գործեն թափանցիկ, ցուցաբերեն սկզբունքային և բարեխիղճ մոտեցումներ՝ օգտագործելով   ճկուն գործիքակազմ, որը թույլ կտա բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցությունը դարձնել առավել հասցեական և քաղաքացիների անհատական կարիքներին համապատասխան:

Օրեր առաջ ԱՀ նախագահը հաստատել էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը հիմնարար փաստաթուղթ է նշված ոլորտի հետագա աշխատանքների կարգավորման ու կազմակերպման համար:  Առաջիկա օրերին համապատասխան կառույցները պետք է ներկայացնեն ծրագրի  կիրարկման մեխանիզմները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ