News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ, հաղորդում է Cyprus Mail-ը:

Նրա խոսքով՝ Հունաստանն ու Թուրքիան չեն կարող կարգավորել հարաբերությունները, քանի դեռ Անկարան չի դադարել Կիպրոսում միջազգային իրավունքի խախտումը:

Դենդիասը նշել է, որ իր ներկայությունը Կիպրոսում խորհրդանշում է Հունաստանի հակվածությունը Կիպրոսի կառավարությանն ու նրա ժողովրդին աջակցելուն:

«Բացարձակ ակնհայտ է, որ Թուրքիայի սադրիչ գործողություններն ուղղված են Կիպրոսի խնդրի այլընտրանքային լուծումների առաջընթացին, ինչի հետ համաձայն ե՛ւ Կիպրոսում, ե՛ւ միջազգային հանրությունում: Թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ: Մեր պատասխանն ինչպես միշտ հիմնված է միջազգային իրավունքի եւ արժեքների վրա»,-ասել է Դենդիասը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ