News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իջևանի Երիտասարդական փողոցի մի բնակարանում երկու հոգի ծեծի են ենթարկել 35-ամյա մի տղամարդու: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը շատ ավելի ծանր բնութագիր ունի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հուլիսի 10-ի երեկոյան ընկերոջ բնակարանում ոչ միայն ծեծել, այլև հոգեկան ուժեղ տառապանք էին պատճառել ու ազատությունից ապօրինի զրկել նույն օրը միջհամայնքային ավտոբուսով Իջևան ժամանած 35-ամյա տղամարդուն:

Ըստ նախնական տվյալների` հյուր եկած տղամարդը ավտոբուսում ծանոթացել էր 49-ամյա կնոջ հետ:

Երկուսով եկել են հիշյալ բնակարան, որտեղ տանտերն ու երկու ընկերները հերթական գինարբուքն էին կազմակերպել, տանտերն էլ քնած էր: Ի դեմս կնոջ՝ ճանաչելով իրենց հանգուցյալ ընկերոջ քրոջը և ենթադրելով, թե նրա հետ եկած տղամարդը հետին մտքեր ունի` 29 և 49 տարեկան տղամարդիկ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ավելին, վառվող ծխախոտը հանգցրել էին նրա ճակատին, թքել դեմքին` պատճառվելով հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ: Այս ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, տանտերը զարթնել էր, նույնիսկ փորձել էր կանխել ծեծն ու խոշտանգումը, բայց՝ անօգուտ: Հետո, երբ խոշտանգողները ենթադրել էին, թե տնից դուրս գալով՝ տղամարդը կարող է դիմել ոստիկանություն` ապօրինի զրկել էին ազատությունից՝ սպառնալով մորթել նրան ու վերացնել ընտանիքը: Արդյունքում 35-ամյա տղամարդը մինչև գիշերվա ժամը երկուսը զրկվել էր անձական ազատությունից:

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

29 և 49 տարեկան տղամարդիկ կալանավորվել են: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Ամենաշատ