News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Քաբուլում նոր կառավարություն չի ստեղծվի եւ չի իշխանազրկվի նախագահ Աշրաֆ Գանին։ Այս մասին Associated Press-ի հարցազրույցում ասել է «Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչ Սուհայլ Շահինը, որը նաեւ բանակցային խմբի անդամ է։

Շահինն ասել է, որ թալիբները զենքը վայր կդնեն, երբ Քաբուլում ստեղծվի համաձայնեցված կառավարություն՝ ընդունելի հակամարտության բոլոր կողմերի համար, իսկ Գանիի կառավարությունը կհեռանա։

«Ես ցանկանում եմ պարզաբանել, որ մենք չենք հավատում իշխանության մոնոպոլիային, որովհետեւ ցանկացած կառավարություն, որը (փորձել է) մոնոպոլացնել իշխանությունն Աֆղանստանում անցյալում, հաջողակ չի եղել»,- ասել է Շահինը։ «Ուստի մենք չենք ցանկանում կրկնել այդ նույն բանաձեւը»։

Նա Գանիին անվանել է «պատերազմի հրահրիչ»։

Նրա խոսքով՝ հրադադարի մասին կառավարության բազմակի պահանջները, քանի դեռ Գանին իշխանությունում է, հավասարազոր են «Թալիբանի» կապիտուլյացիայի պահանջին։

Նա նշել է, որ մինչեւ հրադադարը պետք է ձեռք բերվի համաձայնություն նոր կառավարության մասին, որն «ընդունելի կլինի մեր եւ մյուս աֆղանստանցիների համար»։ Այդ ժամանակ «պատերազմ չի լինի»։

Շահինը հավաստիացրել է, որ Քաբուլի վրա ռազմական հարձակման ոչ մի պլան չկա, եւ թալիբները մինչեւ այժմ «ձեռնպահ են մնում« նահանգների մայրաքաղաքների գրավումից։ Բայց նա նախազգուշացրել է, որ իրենք կարող են, հաշվի առնելով սպառազինությունն ու տեխնիկան, որոնք ձեռք են բերել վերջերս զավթված շրջաններից։ Նա հավաստիացրել է, որ թալիբների մարտական հաջողությունների մեծամասնությունը ձեռք է բերվել բանակցությունների ճանապարհով, այլ ոչ թե մարտական գործողությունների։ «Այն շրջանները, որոնք մեզ են անցել, մեզ են միացել նաեւ զինված ուժերը... Դա ձեռք է բերվել ժողովրդի միջնորդությամբ, բանակցությունների ճանապարհով»,- ասել է նա։ «Դրանք (չեն ընկել) մարտական գործողությունների արդյունքում.. մեզ համար շատ դժվար կլիներ վերցնել 194 շրջան ընդամենը ութ շաբաթում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ