News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2021թ. Վրաստանի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակում մտադիր է ձեռք բերել ամերիկյան հակատանկային «Ջավելին» (Javelin) հրթիռային համալիրներ։ Այս մասին տեղեկացրել է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն գերատեսչության զարգացման 10-ամյա պլանի ներկայացման ժամանակ, հաղորդում է Նովոստի-Գրուզիան։

«Ջավելին» համալիրների առաջին խմբաքանակը Վրաստան հասցվել է 2018թ.։

10-ամյա պլանի ներկայացման ժամանակ նաեւ նշվել է, որ 2022 թվականից «Դելտա» ռազմական ձեռնարկության հիման վրա օտարերկրյա ընկերությունների հետ միասին կսկսվի մեծ եւ փոքր չափերի ռազմական դրոնների արտադրությունը։

Պլանի ներկայացման ժամանակ նաեւ ասվել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել հակաօդային պաշտպանության համակարգը եւ դրա համար վարել բանակցություններ իսրայելական Rafael պետական պաշտպանական կոնցեռնի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ