News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Իրաքի պաշտոնական անձինք մինչեւ տարեվերջ կավարտեն ամերիկյան ռազմական առաքելության անցումն Իրաքում զուտ խորհրդատվական դերի, ինչը նշանավորում է երկրում ԱՄՆ մարտական առաքելության պաշտոնական ավարտը։ Այս մասին տեղեկացնում է Politico-ն՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչին։

Պաշտոնական անձինք նախատեսում են այդ մասին հայտարարել հուլիսի 26-ին, Սպիտակ տանը նախագահ Ջո Բայդենի հետ Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քադիմիի հանդիպումից հետո։

Պլանի համաձայն, որը չի նախատեսում ամերիկյան զորքերի դուրսբերում երկրից, ամերիկյան մի շարք զինծառայողներ կմնան Իրաքում անորոշ ժամանակով։ Նրանք կապահովեն նյութատեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն, ինչպես նաեւ ռազմաօդային ուժերի, հետախուզության եւ «Իսլամական պետության» (որն այս շաբաթ ստանձնել է Բաղդադում ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, ինչի հետեւանքով զոհվել են տասնյակ մարդիկ) դեմ պայքարի դիտարկման հնարավորություններ։

Այդ հայտարարությունը  կդառնա Իրաքի եւ ԱՄՆ պաշտոնական անձանց միջեւ ռազմավարական երկխոսությունների գագաթնակետը Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության առիթով վերջին մի քանի տարում, նշել է աղբյուրը։

Քադիմին այդ մասին նախապես տեղեկացրել էր վերջերս տված հարցազրույցում՝ ասելով, որ Իրաքն այլեւս ԱՄՆ զորքերի կարիքը չունի։ «Իրաքցիներն այժմ պատրաստ են ոտքի կանգնել եւ պաշտպանել իրենց։ Մենք այլեւս ԱՄՆ զինվորականների կարիքը չունենք»,- ասել է նա Washington Post-ին։ «Միեւնույն ժամանակ մենք նախկինի պես հետախուզական աջակցության, ուսանելու, պոտենցիալի ավելացման եւ խորհուրդների կարիք կունենանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ