News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

28 տարի առաջ, 1993 թվականի հուլիսի 23-ին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Արտաքին գործերի նախարարությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արտաքին քաղաքական գերատեսչության կազմավորումը տեղի է ունեցել դժվար ժամանակաշրջանում, երբ Արցախի ժողովուրդը ստիպված էր հետ մղել Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիան, որի նպատակը երիտասարդ պետության ոչնչացումն էր։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր ինստիտուցիոնալացնել ռազմական գործողությունների դադարեցմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային ջանքերը, ինչպես նաև արտաքին քաղաքական գործունեությունը՝ միտված ազգային շահերի պաշտպանությանը: Արցախի ԱԳՆ-ն նշանակալի ներդրում է ունեցել 1994 թվականի մայիսի 12-ին եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի կնքման գործում, որի շնորհիվ դադարեցվեցին ռազմական գործողությունները և պայմաններ ստեղծվեցին երկրի խաղաղ զարգացման համար:

ԱԳՆ կազմավորումը կարևոր նշանակություն ունեցավ նաև Արցախում պետականաշինության տեսանկյունից. անկախ արտաքին քաղաքականություն վարելու ունակությունը կայացած պետության հատկանիշներից մեկն է: Ստեղծման օրվանից Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հետևողական արտաքին քաղաքականություն է վարում` ուղղված Արցախի ռազմավարական շահերի պաշտպանությանը և խթանմանը, մասնավորապես` նրա անկախության միջազգային ճանաչմանը, միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ  հանրապետության իշխանությունների դիրքորոշման պարզաբանմանը, Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և արտերկրում դրական վարկանիշի ամրապնդմանը, հակազդմանը՝ Ադրբեջանի կողմից  ապատեղեկատվության տարածմանն ու շահարկումներին։

2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրեց անվտանգային հին սպառնալիքների սրմանը և նորերի առաջացմանը: Այս մարտահրավերների առկայության պայմաններում պրոակտիվ դիվանագիտությունը առանձնահատուկ նշանակություն է ստանում:

Նախաձեռնող, իրատեսական և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության արդյունավետ ապահովման, նրա պետական ինքնիշխանության պահպանման և ամրապնդման, տարածքային ամբողջականության վերականգնման, երկրի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության բարձրացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության՝ Արցախի ժողովրդի շահերից բխող համապարփակ կարգավորման գրավականն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են
Մի քանի օր է, Պնախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավարական...
Ադրբեջանցիները Բաքվում հայերի կոտորածի տարելիցը նշում են գրավված Շուշիում ռազմական շքերթով
Ահա այսպես է Ադրբեջանը տոնում 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի կոտորածը, որի ժամանակ ավելի քան 30 000 հայ սպանվեց․․․
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի խոսնակի հետ
Խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Շվեդիայի օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին...
Լավրով. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համաձայնագրերը հաջողությամբ իրականացվում են
«Խոսելով անցյալ տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել Հարավային Կովկասում ռազմական գործողությունների դադարեցման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ուղղված մեր ջանքերի մասին...
Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․․․
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Ամենաշատ