News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Սույն թվականի հուլիսի 16֊ 17-ը գումարվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Երեւանի կառույցի Քաղաքային 26-րդ հերթական ժողովը։ Ժողովն անդրադարձ կատարեց Քաղաքային կոմիտեի երկամյա աշխատանքներին եւ նախանշեց առաջիկա երկու տարիների գործունեության ուղեգիծը։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Ժողովը քննարկեց Երեւան քաղաքում տիրող իրավիճակը եւ որոշեց Երեւանի ու երեւանցիների խնդիրները շարունակաբար բարձրաձայնել եւ հետամուտ լինել, որ քաղաքային իշխանությունները տեր կանգնեն իրենց պատասխանատվություններին։

Քննարկումների ավարտին ժողովն ընտրեց նոր Քաղաքային կոմիտե հետևյալ կազմով՝ Սարգիս Կարապետյան (ներկայացուցիչ), Ժիրայր Պէօճէքեան (նախագահ), Մեղրիկ Ճուլհայեան, Դավիթ Նավոյան, Արտակ Աղբալյան, Արմեն Հարությունյան, Արմեն Մուշեղյան, Սեւան Արթին, Կարին Հովսեփեան, Մհեր Սահակյան եւ Հովհաննես Գասպարյան։

Տպել
Ամենաշատ